Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Չորեքշաբթի, 16 Հունվար arm rus eng
arm
(Translit)
USD =486.41 AMD
EUR =557.52 AMD
Ես համոզված եմ, որ ապագայում բոլոր նրանք, ովքեր զբաղվում են այս գործով, պատասխան կտան օրենքի առջև․ Քոչարյանը մարտի 1-ի մասին
29.10.18 13:59
Ես համոզված եմ, որ ապագայում բոլոր նրանք, ովքեր զբաղվում են այս գործով, պատասխան կտան օրենքի առջև․ Քոչարյանը մարտի 1-ի  մասին

Ի՞նչով է վերադառնում Ռոբերտ Քոչարյանը և ի՞նչ սպասել այդ վերադարձից: Ի՞նչ է սպասում Հայաստանը Փաշինյանի վերջնական հաղթանակի դեպքում: Եվ դրա արդյունքում կարող են փոփոխվել հարաբերությունները Ռուսաստանի և արևմտյան գործընկերների հետ: Այս և այլ հարցերին պատասխանում է Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Լենտա.ռու» գործակալությանը տված հարցազրույցում:

Ձեր դեմ հարուցված քրեական գործով կա՞ն որև է նորություններ: Դուք հայտարարել եք, որ հայց եք ներկայացնում Մարդու իրավունքների Եվրոպական դատարան քննության դեմ բողոքով, իսկ Նիկոլ Փաշինյանը կոչ է անում հոգեբանորեն պատրաստվել «Մարտի 1»- գործի բացահայտմանը: Ի՞նչի մասին տեղյակ չէ հասարակությունը:

-Նորուրություններ չկա: Վարչապետը դեռ օգոստոսին հայտարարել էր, որ 2008 թվականի մարտի մեկի քրեական գործը  լիովին բացահայտվել է: Բայց, որքան ես տեղյակ եմ, 10 զոհերի վերաբերյալ քննչական մարմինները ոչ մի բան չեն պարզել: Ինչ նա նկատի ուներ իր հայտարարությունում, ինձ հայտնի չէ: Չի կարելի խոսել քրաեական գործի բացահայտման մասին, քանի դեռ հայտնի չեն մարդկանց մահվան պատճառները:

Սակայն, եթե Ձեր դեմ գործը շինծու է, և դուք հայց եք ներկայացնում Մարդու իրավունքների Եվրոպական դատարան, իսկ հետագայում մեղադրանքները հօդս ցնդեն, դա հղի է իշխանությունների համար ահռելի հեղինակային կորուստներով: Ի՞նչու է, այդ դեպքում, հետաքննությունը պնդում  իր գիծը:

-Առաջին հերթին, քրեական գործը իմ դեմ կապված չէ 2008 թվականի մարտի մեկի սպանությունների հետ: Ինձ մեղադրում են «Սահմանադրական կարգի» տապալման  գործում: Սակայն դա  ակնհայտ փորձ է պատմությունը նորից վերագրելու և նկարագրելու տեղի ունեցածը մեկ այլ տեսակետից, թե բա կային խաղաղ ցուցարարներ, ում դեմ դուրս էին եկել ոստիկանները և զինվորականները: Իրականում նման բան չի եղել, սակայն քրեական գործը ուզում եմ այդ սխեմայով հետաքննել: Դա կեղծում է  բազմաթիվ փաստեր, օրինակ, այդ դեպքում, ով էր վիրավորել ավելի քան 100 ոստիկանի, ո՞վ էր վառել ավելի քան 100 ավտոմեքենա,ջարդել ցուցափեղկերը, խանութները...

Համացանցում կա տեսանյութ, որտեղ երևում է, որ ցուցարների կողմից օգտագործվել էր զինվորական ավտոմատ, դա վերագրել հնարավոր չէ: Բայց զարմանալի է, որ հետաքննությունը չունի այդ տեսագրությունը , թեև իրականում, ես համոզված եմ, որ նրանք այդ տեսագրությունը չեն ցանկանում տեսնել: Այս գործի նյութերը այնպես են հարմարեցվում, որ մեղադրվեն այն մարդիկ, որոնց նշանակել են «մեղավորներ»: Ես համոզված եմ, որ ապագայում բոլոր նրանք, ովքեր զբաղվում են այս գործով, պատասխան կտան օրենքի առջև:

Անկախ նրանից, ինպես կավարտվի հետաքննությունը, կարելի է համարել, որ Ձեր վերադարձը հայկական քաղաքականություն տեղի ունեցավ:

-Միանշանակ:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One