Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Հինգշաբթի, 23 Մայիս arm rus eng
arm
(Translit)
USD =479.60 AMD
EUR =534.80 AMD
ՖԻՖԱ. Հայաստանի հավաքականը նահանջել է
25.10.18 14:36
ՖԻՖԱ. Հայաստանի հավաքականը նահանջել է

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման հերթական աղյուսակը: Հայաստանի հավաքականը նահանջել է 1 տեղով եւ 101-րդն է:

Հիշեցնենք, որ հոկտեմբերին Արմեն Գյուլբուդաղյանցի ղեկավարած թիմը Ազգերի լիգայում 0:1 հաշվով պարտվել է Ջիբրալթարին, 4:0 հաշվով հաղթել է Մակեդոնիային:

Լավագույն տասնյակում են Բելգիայի, Ֆրանսիայի, Բրազիլիայի, Խորվաթիայի, Անգլիայի, Ուրուգվայի, Պորտուգալիայի, Շվեյցարիայի, Իսպանիայի եւ Դանիայի հավաքականները:

Նշենք, որ Ջիբրալթարի հավաքականը Հայաստանի թիմի նկատմամբ հաղթանակի շնորհիվ առաջադիմել է 8 տեղով եւ 190-րդն է:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One