Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Չորեքշաբթի, 19 Դեկտեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =484.70 AMD
EUR =549.12 AMD
Աշխարհի առաջնությունում այսօր պայքարի դուրս կգա հունահռոմեական ոճի 3 հայ ըմբիշ
25.10.18 13:29
Աշխարհի առաջնությունում այսօր պայքարի դուրս կգա հունահռոմեական ոճի 3 հայ ըմբիշ

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում այսօր` հոկտեմբերի 25-ին, պայքարը կսկսեն հունահռոմեական ոճի ըմբիշները:

Հայաստանի պատվիրակներից մրցագորգ դուրս կգան Նորայր Հախոյանը (55կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ) և Մաքսիմ Մանուկյանը (82 կգ):

Նորայր Հախոյանը պայքարը կսկսի 1(8 եզրափակչից, որտեղ կմրցի Խորվաթիան ներկայացնող Տոնի Բրալայի հետ:

63 կգ քաշային Սլավիկ Գալստյանը որակավորման փուլում կգոտեմարտի Կորեան ներկայացնող Յունգրոկ Յունգի հետ: Մաքսիմ Մանուկյանը ևս պայքարը կսկսի որակավորման փուլից, որտեղ կմրցի Ռուսաստանի ներկայացուցիչ Իմիլ Շարաֆետդինովի հետ:

Բացի այս մարզիկներից, Հայաստանի մարզական պատիվը Բուդապեշտում կփորձեն բարձր պահել նաև Գևորգ Ղարիբյանը (60կգ), Կարեն Ասլանյանը (67կգ), Կարապետ Չալյանը (77կգ), Արթուր Շահինյանը (87կգ) և Արթուր Ալեքսանյանը (97կգ):

Հիշեցնենք` օրեր առաջ ավարտված ազատ ոճի ըմբշամարտի ԱԱ-ում Հայաստանի ներկայացուցիչներն անմասն էին մնացել մեդալներից:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2018. All rights reserved.
Developed by Studio One