Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Չորեքշաբթի, 20 Մարտ arm rus eng
arm
(Translit)
USD =486.63 AMD
EUR =550.96 AMD
Ինձ դիտում էին որպես Երիցյանի մարդ․ Արսեն Արշակյան․ armdaily.am
23.10.18 10:45
Ինձ դիտում էին որպես Երիցյանի մարդ․ Արսեն Արշակյան․ armdaily.am

Ավելի քան մեկ տարի է՝ ԱԻՆ փրկարար ծառայության փրկարար ուժերի վարչության նախկին պետ, Երեւանի ՃՈ-ի նախկին պետ Արսեն Արշակյանը ընտանիքի հետ գտնվում է ԱՄՆ-ում։ Այս ընթացքում նա խուսափել է հարցազրույցներ տալուց, հրապարակային ելույթներից, անգամ որոշ ժամանակ ապաակտիվացրել էր անձնական հաշիվները սոցիալական ցանցերում։ Արտագաղթելու պատճառների եւ վերադարձի պայմանների շուրջ ArmDaily.am-ը զրուցել է Արսեն Արշակյանի հետ։  

-Ինչո՞ւ արտագաղթեցիք Հայաստանից, հիասթափվա՞ծ եք, նեղացա՞ծ եք, թե՞ պարզապես փախուստ էր։

-Առանց պատճառի հայրենիքից տեղափոխվելը անլուրջ կհնչի, բայց ես այդ տեսակը չեմ էլի, որ նեղացած գնամ։ Իհարկե, մասնավոր պատճառներ եղել են, որ ես նախընտրել եմ տեղափոխվել այստեղ։ Իսկ թե ինչու այստեղ, քանի որ ԱՄՆ-ում երկու եղբայր ունեմ 20 տարուց ավել բնակվող, կայացած են, զույգ եղբայրս բժիշկ է։ Բայց ես իմ երկրից չեմ փախել, վաղն էլ կարող եմ վերադառնալ։  

-Ինչո՞ւ ԱԻՆ-ից ազատվեցիք պաշտոնից։

-Արմեն Երիցյանի կորուստը ծանր կորուստ էր, ԱՄՆ-ում էի, երբ նա մահացավ, անմիջապես վերադարձա Հայաստան։ Ես գտա, որ Արմեն Երիցյանից հետո այդ նախարարությունում անելիք չունեմ, քանի որ իմ ծառայության 20 տարին էր լրացել, ի վիճակի էի անցնելու թոշակի, անկեղծ ասած՝ պարզապես չցանկացա շարունակել ծառայությունս առանց Արմեն Երիցյանի։ Պարոն Տոնոյանի հետ բացարձակ կապ չուներ իմ որոշումը, ես ունեի մի նախարար՝ Արմեն Երիցյանը, ով ստեղծել էր այդ հիմնարկը, որը ամբողջ աշխարհն էր ճանաչում, համաշխարհային պատմության մեջ մեր փրկարարների թիմը դարձավ 34-րդը, իմ համար դռները բաց էին, ես կարողանում էի որոշում կայացնել պարոն Երիցյանի օրոք, փրկարարի մասնագիտություն չունենալով՝ իմ մոտ կազմակերպչականը շատ լավ էր ստացվում։ Երիցյանից հետո ես զգացի, որ չեմ կարող անել նույն գործը, ինձ դիտում էին որպես Երիցյանի մարդ, ինչը ինձ համար խիստ անհասկանալի է, այդպես հասկացա, որ անելիք չունեմ այդտեղ։  

-Ինչքա՞ն ժամանակով եք գնացել ԱՄՆ եւ ինչո՞վ եք զբաղվում այդտեղ։

-Ես չեմ արտագաղթել, տեղափոխվել եմ մշտական բնակության, բիզնեսով եմ զբաղվում։ Ես երբ նոր էի եկել, հրապարակում եղավ, թե ես ԱՄՆ-ում շտապօգնության մեքենա եմ վարում, ես չեմ նեղացել գրողից, ԱՄՆ-ից մի քիչ գաղափար ունեցող մարդը կիմանա, որ երբ գալիս ես, կարողանում ես շտապօգնության մեքենա վարել, ուրեմն՝ դու քո ապրուստը ապահովել ես, բայց ցավոք, ես շտապօգնության մեքենա չվարեցի, որովհետեւ դրա կարիքը չեմ ունեցել։ Ես ղեկավարել եմ եղբորս կլինիկան, այժմ ես իմ անձնական բիզնեսը ունեմ, որը զբաղվում է պրոդյուսինգով, համերգների կազմակերպմամբ, գովազդային հոլովակների նկարահանմամբ, մշակութային գործունեությամբ` Hayevent:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։


Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One