Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Հինգշաբթի, 13 Դեկտեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =485.28 AMD
EUR =552.35 AMD
Անթույլատրելի է մոտ ժամանակներում արտահերթ ընտրությունների կազմակերպումը, եթե այն պետք է անցկացվի նոր ԸՕ-ով. Դավիթ Հարությունյան. Tert.am
12.10.18 19:30
Անթույլատրելի է մոտ ժամանակներում արտահերթ ընտրությունների կազմակերպումը, եթե այն պետք է անցկացվի նոր ԸՕ-ով. Դավիթ Հարությունյան. Tert.am

Կարծում եմ, որ Ընտրական օրենսգիրքը գրված է շատ հապճեպ, և դա է պատճառը, որ կան բավականին շատ խնդրահարույց հարցեր, որոնք գործնական առումով կարող են խանգարել  ընտրությունների պատշաճ անցկացմանը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ անդամ, արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը` անդրադառնալով Ընտրական օրենսգրքի նախագծին, որն արդեն հրապարակվել է e-draft.am կայքում:

«Կան մի շարք սկզբունքային հարցեր, ինչպես, օրինակ, կոալիցիաների ստեղծման սահմանափակման վերացումը, ինչը, ըստ իս, ունի Սահմանադրության հետ աղերսներ, որովհետև նախատեսվում է, որ Ընտրական օրենսգիրքը նման սահմանափակումներ պետք է նախատեսեր»,-ասաց նա:

Նա նշեց, որ կան խնդիրներ, որոնք վերաբերում են ԸՕ-ի նախագծին իր ընդհանուր մոտեցմանը, մասնավորապես, փակ համամասնական ցուցակներին, ինչը նա ճիշտ չի համարում:

 
 Շարունակությունը սկզբնաղբյուր՝ կայքում:
Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2018. All rights reserved.
Developed by Studio One