Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Հինգշաբթի, 13 Դեկտեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =485.28 AMD
EUR =552.35 AMD
Պատանեկան օլիմպիական խաղեր. Այսօր մրցագորգ դուրս կգա ըմբիշ Սահակ Հովհաննիսյանը
12.10.18 13:26
Պատանեկան օլիմպիական խաղեր. Այսօր մրցագորգ դուրս կգա ըմբիշ Սահակ Հովհաննիսյանը

Բուենոս Այրեսում անցկացվող ամառային պատանեկան օլիմպիական խաղերում այսօր՝ հոկտեմբերի 12-ին, մրցագորգ դուրս կգա հունահռոմեական ոճի ըմբիշ, 60 կգ քաշային Սահակ Հովհաննիսյանը:

Հիշեցնենք` Սահակ Հովհաննիսյանը Սկոպյեում ընթացած Եվրոպայի պատանեկան առաջնությունում ոսկե մեդալ էր նվաճել` եզրափակչում 5: 3 հաշվով առավելության հասելով վրացի Գեորգի Չխիկվաձեի նկատմամբ:

Այսօր մրցագորգ դուրս կգա նաև Հայաստանի առաջին Օլիմպիական չեմպիոն, անվանի ըմբիշ Արմեն Նազարյանի որդին` Բուլղարիան ներկայացնող Էդմոնդ Նազարյանը:

45 կգ քաշային մարզիկը ևս դարձել էր Եվրոպայի պատանեկան առաջնության ոսկե մեդալակիր:

 
 
 
Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2018. All rights reserved.
Developed by Studio One