Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Հինգշաբթի, 13 Դեկտեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =485.28 AMD
EUR =552.35 AMD
Հաղթանակը բազում տերեր ունի, իսկ պարտությունը որբ է. Էդուարդ Շարմազանով. Henaran.am
11.10.18 23:58
Հաղթանակը բազում տերեր ունի, իսկ պարտությունը որբ է. Էդուարդ Շարմազանով. Henaran.am

ԱԺ փոխնախագահ էդուարդ Շարմազանովը պատասխանելով Henaran.am-ի այն հարցին, որ հիմա, երբ ՀՀԿ-ն կազմալուծման եզրին է, ճի՞շտ է արդյոք  խորհրդարանական ընտրություններին մասնակցելը, շեշտեց, որ  ցանկացած քաղաքական ուժ իրավունք չունի չմասնակցելու խորհրդարանական համապետական ընտրություններին։

«Յուրաքանչյուր քաղաքական ուժ թող գնա, տեսնի իրեն ինչքան են վստահում։ Եվ արժանապատիվ հաղթանակ պետք է կարողանաս կրել, և արժանապատիվ պարտություն։ Այլապես Քենեդու ասածն է ստացվում՝ հաղթանակն ունի բազում ծնողներ, պարտությունը որբ է։ Քանի դեռ ՀՀԿ-ն ձիու վրա էր, Շարմազանովին հերթ չկար, հիմա արդեն բոլորը գնացին, ամբողջ բեռը մնաց Շարմազանովի և մի քանի հոգու վզին։ Ինձ համար հպարտություն է եղել ՀՀԿ լինելը ու կլինի։ ՀՀԿ-ն իր թերություններով և սխալներով հանդերձ շատ ավելի շատ դրական բան է արել։ Իհարկե, սխալներն էլ պետք է սրբագրել, և պատահական չէ, որ ես ԱԺ ամբիոնից ներողություն եմ խնդրել հայ ժողովրդից մեր սխալների և թերությունների համար։ Հիմա ՀՀԿ-ն պետք է գնա ընտրությունների, թող մասնակցի, չհավաքի, ի՞նչ է եղել։ Դա նույնն է, որ առաջին խաղակես մտել եմ ֆուտբոլի դաշտ, պարտվել եմ, երկրորդ խաղակես էլ չեմ գնում»,-ասաց նա։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2018. All rights reserved.
Developed by Studio One