Հեռախոսային տարբերակ | Ամբողջ տարբերակը | ||||
Շաբաթ, 23 Փետրվար | arm rus eng arm (Translit) | ||||
![]() |
| ||||
Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին Ուկրաինայի ընտրանու հետ ընկերական խաղում գրանցված ոչ-ոքիից (1:1) հետո մեկնաբանել է այն փաստը, որ «Սկուադրա աձուրան» վերջին 10 խաղում ընդամենը 1 հաղթանակ է տոնել.
«Մենք պետք է ավելի սառնասիրտ լինենք գրոհների եզրափակիչ փուլում, քանի որ հաղթում են գոլերի շնորհիվ: Առանց ջանք խնայելու փորձում էինք հաշվի մեջ առաջ անցնել, պահեր ստեղծել, իսկ Ուկրաինան կարողացավ գոլ խփել երկրորդ հարվածից:
Ցավալի պատկեր է, և մենք պետք է մեծ աշխատանք կատարենք: Ես էլ բոլորի նման հոգնել եմ չհաղթելուց: Սակայն այս ամենի մեջ դրական պահ էլ կա՝ թիմը լավ ֆուտբոլ է ցուցադրում: Սա ընկերական խաղ էր, իսկ արդեն Ազգերի լիգայում հույս ունենք, որ կհաղթենք Լեհաստանին:
Բնական է, որ երկրպագուները տխրում են, երբ թիմը չի կարողանում հաղթել, բայց մենք չպետք է ծաղրական արտահայտություններ լսենք:
Եթե կարողանայինք մեկ գոլ էլ խփել Ուկրաինային, բոլորը գոհ կլինեին խաղից: Կարծում եմ՝ խնդիրը միայն արդյունքն է»,- Մանչինիի խոսքը մեջբերել է «Football Italia»-ն: