Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Ուրբաթ, 19 Հոկտեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =483.90 AMD
EUR =559.68 AMD
Փորձագետները նշել են՝ որոնք են աշխարհի լավագույն երկրներն աշխատելու համար
11.10.18 23:10
Փորձագետները նշել են՝ որոնք են աշխարհի լավագույն երկրներն աշխատելու համար

Սինգապուրը Expat Explorer ամենամյա հարցման տվյալներով՝ ճանաչվել է աշխատելու համար լավագույն երկիրը:

Ինչպես ներկայացնում է Bloomberg-ը, վարկանշային ցանկը կազմելիս հաշվի է առնվում ոչ միայն եկամուտների մակարդակը, այլև կյանքի որակը: Այդ ցուցանիշների հարաբերությամբ քաղաք-պետությունն այս ցանկի առաջատարն է դարձել արդեն 4-րդ անգամ:

Սինգապուրին հաջորդում է Նոր Զելանդիան, իսկ երրորդ հորիզոնականը զբաղեցրել է Գերմանիան: Առաջատար հնգյակում հայտնվել են նաև Կանադան և Բահրեյնը:

Օտարերկրացիների համար ամենաբարձր աշխատավարձ տրամադրող երկրներն են Շվեյցարիան (տարեկան 202 000 դոլար), ԱՄՆ-ն (185 100 դոլար), Հոնկոնգը (178 700 դոլար) և Չինաստանը (172 700 դոլար):

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2018. All rights reserved.
Developed by Studio One