Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Ուրբաթ, 19 Հոկտեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =483.90 AMD
EUR =559.68 AMD
Ռուսաստանում բեռնատարը բախվել է ավտոբուսին. կա 12 զոհ
11.10.18 22:28
Ռուսաստանում բեռնատարը բախվել է ավտոբուսին. կա 12 զոհ

Ռուսաստանի Դաշնության կազմում ընդգրկված Չուվաշիա Հանրապետությունում բեռնատարը բախվել է ավտոբուսին, ինչի հետևանքով 12 մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով ՆԳՆ տեղի վարչության մամլո ծառայությանը:

Ինքնավար շրջանի վարչակազմից հայտնել են, որ վնասվածք է ստացել ևս ութ մարդ: Մամուլի ծառայությունից հայտնել են, որ ավտոբուսի և բեռնատարի վարորդները ողջ են: Ներկա պահին նրանց բուժօգնություն է ցուցաբերվում:

ԱԻՆ տարածաշրջանային կենտրոնից հայտնել են, որ բոլոր տուժածներին և զոհվածների մարմինները դուրս են բերել իրար բախված տրանսպորտային միջոցներից:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2018. All rights reserved.
Developed by Studio One