Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Կիրակի, 16 Դեկտեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =484.87 AMD
EUR =547.37 AMD
Նոյեմբերի չորսին հայ ժողովրդական երգը կթևածի Արամ Խաչատրյան համերգասրահում
09.10.18 15:06
Նոյեմբերի չորսին հայ ժողովրդական երգը կթևածի Արամ Խաչատրյան համերգասրահում

Նոյեմբերի չորսին հայ ժողովրդական երգը կթևածի Արամ Խաչատրյան համերգա-սրահում: Սիրված երգիչները կկատարեն Գրիգոր Բանանցի ստեղծագործությունները: Մինչ այդ ներկայացնենք հարցազրույցը նրա հետ.

Որքա՞ն ժամանակ է, որ ապրում եք հայրենիքից հեռու:

-25 տարիներ են անցել այն օրվանից, երբ հայտնվեցի օտար ափերում։ Այդ այն տարին էր, երբ Երևանի պատուհաններից կարելի էր տեսնել վառվող մոմերի լույսերը և վառարաններից արտանետվող ծուխը։

Ստեղծագործելու ունակությունը գեներո ՞վ է անցել, թե ...

-Ծնվել եմ հայոց Գարդման գավառի Բանանց գյուղում (այժմ Ադրբեջանի տարածքում), որը հայաթափվեց 1989թ։ Թե հայրական և թե մայրական կողմը երգի հետ կապված են եղել։ Մեծացել եմ երգի մթնոլորտում և սիրել եմ երգը։ Մայրս բանաստեղծություններ էր գրում։ Երիտասարդ տարիքում ես էլ փորձել եմ չափածո տողեր թղթին հանձնել։ Երգեր սկսել եմ գրել, երբ քառասունն անց էի, երբ կար ասելիք և այնքան շատ, որ այլևս անհնար էր ներսում պահել։ Ինչու այդքան ուշ, ինչու օտար ափերում՝ երևի այդպես պիտի լիներ։ (Պիտի մրսես, որ հասկանաս, թե ինչ է տաքությունը)։



Առաջին գործը ու ՞մ եք վստահել կատարման առումով և ի ՞նչ սկզբունքով եք համագործակցում երգիչների հետ:

-Ծննդավայրիս կորստի դառնությունը և կարոտը դարձան իմ առաջին երգի նյութը։ Երբ պատահաբար իմացա, որ Սամսոն Պանյանը արմատներով նույնպես Գարդմանից է (ծնողները Փիփ գյուղից են), առաջարկեցի միասին ձայնագրել «Իմ Բանանց» երգը։ Այսպես ծնվեց առաջին երգի ձայնագրությունը։ Երգը ձայնագրեցինք Տարոն Ավետիսյանի մոտ՝ Սամսոնի խորհրդով։ Հետո երկրորդը, երրորդը։ Հետո եղան երգեր Եվա Եգանյանի, Գրիգոր Միրզոյանի և մյուսների համար։ Չորս տարվա մեջ ձայնագրվեցին մոտ քառասուն երգեր։



Մխիթար Քեթցյանի հետ ծանոթացումը, հետագա շարունակությամբ ինչպե ՞ս ստացվեց:

-Երբ գրվեց ՁԱՅՆ ՀԱՅՐԵՆՅԱՑ երգը, մտքումս Մխիթար Քեթցյանի նուրբ, թավշյա ձայն էի պատկերացնում այդ երգի համար։ Եւ, ի ուրախություն ինձ, նա ընդունեց իմ առաջարկը և ստացվեց հրաշալի մի գործ, որ ամեն անգամ լսելիս ինձ թվում է, թէ այդ երգը գրված է իր համար, և ուրիշ մեկը դժվար կարողանա այդ երգը այդքան իմաստալից կատարել։ Այսպես սկսվեց ծանոթությունը Մխիթարի հետ։ Եղան նաև ուրիշ երգեր իր կատարմամբ։ Ուրախ եմ նաև, որ ինքը հանձն առավ նոյեմբերի չորսին կայանալիք համերգի ղեկավարությունը։

Առաջիկայում ի ՞նչ ծրագրեր կան համատեղ:

-Համերգի խորագիրն է ՁԱՅՆ ՀԱՅՐԵՆՅԱՑ։ Ի սկզբանե այն պիտի լիներ այս տարվա մայիսի 20-ին, բայց հասկանալի պատճառներով հետաձգվեց ու հուսամ՝ կկայանա արդեն նոյեմբերի չորսին։

Մի փոքր կմանրամասնե ՞ք համերգից:

-Համերգին ընդգրկված են շուրջ 20 երգեր, որոնց մեջ կան զուգերգեր և մեկ խմբային երգ։ Համերգին իր մասնակցությունը պիտի բերի «Ազգային նվագարանների նվագախումբը»՝ Նորայր Դավթյանի ղեկավարությամբ։



Նախատեսված համերգին հնչող երգերի գործիքավորմամբ ո ՞վ է զբաղվել:

-Բոլոր երգերի սկզբնական գործիքավորումները կատարել է Տարոն Ավետիսյանը։ Սկզբնական գործիքավորումները՝ Ազգային նվագարանների համույթի համար, մշակել և նախապատրաստել է Արտեմ Խաչատուրը։ Համերգը կայանալու է Արամ Խաչատրյան համերգասրահում։

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2018. All rights reserved.
Developed by Studio One