Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Կիրակի, 16 Դեկտեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =484.87 AMD
EUR =547.37 AMD
Հրապարակ. Բյուջեն մեր երազանքներինը չէ, բայց «խղճուկ» էլ չէ
09.10.18 08:06
Հրապարակ. Բյուջեն մեր երազանքներինը չէ, բայց «խղճուկ» էլ չէ

Հնարավո՞ր է պառլամենտի լուծարումը, նոր ընտրությունները պայմանավորված են նաեւ 2018-ի բյուջեի «խղճուկությամբ»․ այնտեղ արտահայտված չէ տնտեսական «թռիչքաձեւ զարգացման» բումը, ավելանալու է արտաքին պարտքը, ինչի դեմ ժամանակին խոսում էր ընդդիմադիր Փաշինյանը, փորձում եք խիստ սահուն թոշակ-աշխատավարձերի բարձրացման բացակայությունը քողարկել արտահերթ ընտրությունների հանգամանքո՞վ՝ հարցրինք ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին։ «Ոչ, չենք փորձում։ Կարծում եմ նաեւ՝ «խղճուկ» բառն էլ տեղին չէ մեր բյուջեի համար օգտագործելը։

Ճիշտ է, մեր բերած բյուջեն դեռեւս հեռու է մեր երազանքների բյուջեն լինելուց, բայց նաեւ շատ հեռու է անցած տասնամյակների ներկայացրած բյուջեներից»։ Եթե մենք դեկտեմբերին գնում ենք ընտրությունների, ապա այն հսկա ծախս է եւ մեծ բեռ բյուջեի վրա․ որտե՞ղ է տրամաբանությունը՝ նոր բեռ վերցնելու։ Նկատենք, որ ընտրությունների գնալու մոտիվացիան Փաշինյանը բացատրում է այն հանգամանքով, որ տնտեսական վիճակը լավ չէ, ներդրումներ չկան։ «Նախ ասեմ, որ Ձեր պատկերացրածի չափ «հսկա» չէ ընտրությունների ծախսը, եւ ապա՝ պետք էլ չէ ընտրությունները կապել միայն ծախսի հետ, Դուք մի կողմ եք թողնում ամենակարեւորը՝ դրանց բովանդակությունը»։ Ո՞ր բովանդակությունը։

«Ժողովրդի, հասարակության պահանջը՝ ընտրություններ անցկացնելու․ այն պետք է դոմինանտ լինի մեր բոլոր գործողությունների նկատմամբ, մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի նեղ-անձնային շահերը ստորադասվեն գլխավոր պահանջներին»։ Այդ թվում եւ թոշակ-աշխատավարձերի բարձրացմա՞նը։ «Այդ թվում՝ եթե լուծվում են երկրի համար առավել գլոբալ խնդիրներ»։

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2018. All rights reserved.
Developed by Studio One