Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Կիրակի, 16 Դեկտեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =484.87 AMD
EUR =547.37 AMD
Հայաստանում օղու եւ կոնյակի արտադրության ծավալները կտրուկ նվազել են
07.10.18 20:32
Հայաստանում օղու եւ կոնյակի արտադրության ծավալները կտրուկ նվազել են

Հայաստանում կոնյակի արտադրությունը հունվար-օգոստոս ամիսներին կրճատվել է մոտ 1,4 մլն լիտրով (կամ 7,6 տոկոսով)։ Օղու հարցում այդ անկումը կազմում է 1,3 մլն լիտրից (կամ 35,2 տոկոս) քիչ։ Հարաբերական ցուցանիշներից ելնելով՝ օղու արտադրությունը մեկ տարվա ընթացքում բառացիորեն փլուզվել է։ Սակայն քանակական ցուցանիշներով՝ օղու անկումը համարյա կոնյակի հետ նույն մակարդակի վրա է։ Դա այս երկու թունդ սպիրտային խմիչքների պաշարների որակական տարբերության հետեւանքով է։

Պաշտոնական տվյալներով՝ ընթացիկ տարվա հունվար-հունիս ամիսներին մեկ տարվա կտրվածքով տեղական շուկայում կոնյակի պաշարները կազմել են 1,14 մլն լիտր, իսկ ահա օղու պաշարները մի փոքր ավել են եղել՝ 3,70 մլն լիտր։ Ընդ որում՝ կոնյակի պաշարներում ներմուծման մասը շատ խորհրդանշական է եղել՝ 0,1 տոկոս

Հայրենական կոնյակի որակը (հատկապես՝ տեսկավոր կոնյակի) հիմնականում համապատասխանում է տեղական պահանջարկին։ Արտասահմանյան կոնյակի հազվագյուտ սիրահարների համար ներկրվում է ոչ մեծ խմբաքանակ։ Հունվար-հունիս ամիսներին, օրինակ, Հայաստան է ներկրվել 1,3 հազար լիտր կոնյակ։ Այսպես ասած, մի կաթիլ՝ ծովում։

Օղու հարցում պատկերը տրամագծորեն հակառակն է։ Հունվար-հունիս ամիսների տվյալներով՝ այդ խմիչքի ավելի քան 2/3-ը տեղական շուկայում ձեւավորվել է ներմուծման հաշվին։ Եվ դա՝ չնայած օղու հայրենական բազմաթիվ գործարաններին։ Պատճառն, իհարկե, որակի մեջ է։

Ի տարբերություն, ասենք Վրաստանի, որտեղ նախապատվությունը տրվում է խաղողի գինուն, Հայաստանում գնորդների շրջանում ավելի ընդունված է թունդ սպիրտային խմիչքը՝ օղին։ Պատմական գործոնների հետ մեկտեղ, թունդ սպիրտային խմիչքների ընտրությունը պայմանավորված է նաեւ գնով։

Ընթացիկ տարվա հունվար-հունիս ամիսներին կոնյակի միջին մանրածախ գինը կազմել է 11,1 հազար դրամ՝ մեկ լիտրի համար, իսկ օղունը՝ 2,6 հազար դրամ։ Այսինքն գնորդների համար այս խմիչքը 4,3 անգամ ավելի էժան է կոնյակից, ինչով էլ պայմանավորված է դրա իրացման հաջողությունը։ Սակայն այժմ օղու պաշարների ծավալի արտառոց փոփոխություններ են տեղի ունեցել։

Հունվար-հունիս ամիսներին կրճատվել է (41 տոկոսով) օղու տեղական արտադրությունը, ինչպես նաեւ ներմուծումը (38 տոկոսով)։ Օղու բալանսում այդ «մինուսը» մասնակիորեն փոխհատուցվել է դրա արտահանման անկումով (74 տոկոսով)։ Արդյունքում օղու ընդհանորուր պաշարները տեղական շուկայում կրճատվել են 1/3-ով։ Հարց է ծագում՝ մի՞թե ընդամենը մեկ տարում տեղի ունեցավ թունդ ալկոհոլից համատարած հրաժարում։ Թե՞ կան այլ պատճառներ պաշտոնական տվյալներում այսպիսի կտրուկ փոփոխությունների համար։

Կոնյակի հարցում բացասական շարժերի պատճառը կարող է կապված լինել արտահանման անկման հետ։Սկզբունքորեն ոլորտն աշխատում է արտադրանքն այլ երկրներ ուղարկելու համար։ Այսպես, ընթացիկ տարվա հունվար- հունիս ամիսներին արտադրվող կոնյակի ավելի քան 90 տոկոսը արտահանվել է հանրապետությունից, հիմնականում՝ դեպի Ռուսաստան։ Ինչպես հայտնի է, վերջին տարիներին հայկական կոնյակի վաճառքն այս երկրում բարդացել է՝ ԱՄՆ դոլարի հանդեպ ռուբլու թուլացման հետեւանքով։

Խմիչքների արտահանման հետ կապված՝ բերենք ռուսական կողմի տվյալները, քանի որ մեր մաքսատունը համառորեն չի հրապարակում ընթացիկ տարվա անցած եռամսյակների տվյալները։ Եւ այսպես, ընթացիկ տարվա հունվար-հունիս ամիսներին «ալկոհոլային եւ ոչ ալկոհոլային խմիչքներ» (այսինքն՝ կոնյակ) ապրանքային խմբի մասով մեր արտահանումը Ռուսաստան տարեկան կտրվածքով նվազել է 6,7 մլն դոլարով կամ 7,3 տոկոսով։ Այս ապրանքների նշանակության մասին վկայում է այն փաստը, որ չնայած ծավալների այսպիսի կրճատումներին՝ ապրանքային այս խումբը տեսակարար կշռով դեպի Ռուսաստան մեր արտահանման ծավալում առաջատար է հանդիսանում (հունվար-հունիսին՝ մոտ 31 տոկոս)։

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2018. All rights reserved.
Developed by Studio One