Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Հինգշաբթի, 13 Դեկտեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =485.28 AMD
EUR =552.35 AMD
ԱՄՆ-ում մեղադրանք է առաջադրվել Չինաստանում ՀՀ նախկին դեսպանի դեմ՝ միջազգային կոռուպցիայի և փողերի լվացման գործով
25.05.18 15:39
ԱՄՆ-ում մեղադրանք է առաջադրվել Չինաստանում ՀՀ նախկին դեսպանի դեմ՝ միջազգային կոռուպցիայի և փողերի լվացման գործով

ԱՄՆ-ում մեղադրանք է առաջադրվել Չինաստանում ՀՀ նախկին դեսպան Ազատ Մարտիրոսյանի և ՌԴ քաղաքացի Վիտալի Լեշկովի դեմ՝ ավիացիոն, պաշտպանական և էներգետիկ ոլորտներում էներգետիկ համակարգեր արտադրող և մատակարարող Rolls-Royce Holdings-ի դուստր ընկերությունում կաշառակերության գործով ներգրավվածության համար, հաղորդում է Bloomberg-ը:

Օհայոյում Հայաստանի 62-ամյա քաղաքացի Ազատ Մարտիրոսյանի և Ռուսաստանի 50-ամյա քաղաքացի Վիտալի Լեշկովի դեմ մեղադրանք է առաջադրվել փողերի լվացման վերաբերյալ գաղտնի համաձայնության 1 և փողերի լվացման 10 դեպքի առնչությամբ: ԱՄՆ դատախազների համաձայն՝ երկուսն էլ այժմ ապրում են ԱՄՆ-ի սահմաններից դուրս:

Գործը վերաբերում է Ղազախստանից Չինաստան գազամուղի կառուցման համար Rolls Royce-ի դուստր ընկերության համար օտարերկրյա պաշտոնյաներին կաշառելու միջոցով 145 միլիոն դոլարի պայմանագիր երաշխավորելու փորձերին:

 
 

 Կաշառքի դեպքերը տեղի են ունեցել Աֆրիկայում, Միջին Արևելքում և Հարավային Ամերիկայում 1999-2013 թվականների ընթացքում: Rolls Royce-ի դուստր ընկերությունը պետք է սարքավորումներ և ծառայություններ տրամադրեր գազամուղի կառուցման համար։


Որպես միջազգային ինժեներական խորհրդատվական ընկերության աշխատակիցներ, որոնք պետք է անկախ խորհրդատվություն տրամադրեին գազատարը կառուցելու համար ստեղծված Asia Gas Pipeline ընկերությանը, Մարտիրոսյանը և Լեշկովն աշխատել են Թուրքիայում բնակվող նավթագազային նախագծերի հարցերով խորհրդատու Պետրոս Կոնտոգուրիսի  հետ, ում նկատմամբ հոկտեմբերին մեղադրանք է առաջադրվել 19 կետով, այդ թվում՝ կոռուպցիոն վճարումների կազմակերպման և փողերի լվացման առնչությամբ: Rolls-Royce Energy Systems Inc.-ը վճարումներ է արել նրա Gravitas ընկերությանը, որն էլ դրանց մի մասը փոխանցել է ինժեներական խորհրդատվական ընկերության աշխատակիցներին, այդ թվում՝ Մարտիրոսյանին և Լեշկովին՝ իմանալով, որ միջոցները կիսվելու են KazMunayGas National Co.-ի բարձրաստիճան ղազախ պաշտոնյայի հետ:

ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի հետաքննության շրջանակում յոթ մարդու դեմ մեղադրանք է առաջադրվել, որոնցից երկուսը խոստովանել են իրենց մեղքը:


Bloomberg-ը հիշեցնում է, որ մոտ մեկ տարի առաջ Rolls Royce-ը համաձայնել է 800 միլիոն դոլար վճարել ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում և Բրազիլիայում հետաքննությունների շրջանակում վեճը կարգավորելու համար:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2018. All rights reserved.
Developed by Studio One