Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երեքշաբթի, 17 Սեպտեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =476.18 AMD
EUR =528.61 AMD
Լոս Անջելեսում անհայտ անձը սպանել է 42-ամյա հայի
19.05.18 10:58
Լոս Անջելեսում անհայտ անձը սպանել է  42-ամյա հայի

ԱՄՆ ոստիկանությունը պարզել է Լոս Անջելեսի Սան Վալի թաղամասում ավտոմեքենայի մեջ սպանված տղամարդու ինքնությունը, հաղորդում է Los Angeles Daily News-ը: Սպանվածը Լոս Անջելեսի բնակիչ 42-ամյա Հովհաննես Քալփաքչյանն է:

Նա սպանվել է անհայտ անձի կրակոցից, երբ գտնվել է Mercedes Benz մակնիշի ավտոմեքենայում:

Մայիսի 15-ի երեկոյան ժամը 22.00-ի սահմաններում տեղի ունեցած սպանությունը ցնցել է որպես հանգիստ բնութագրվող թաղամասի բնակիչներին:

Բնակիչները հայտնել են, որ 5-7 կրակոց են լսել, որոշ բնակիչներ նշել են, որ կարծել են, թե հրավառություն է:

Ոստիկանությունը հայտնել է, որ միջադեպի ականատեսներ չեն եղել:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One