Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երեքշաբթի, 22 Մայիս arm rus eng
arm
(Translit)
USD =487.29 AMD
EUR =568.08 AMD
Դավիթ Տոնոյանը այցելել է կենտրոնական հոսպիտալ
16.05.18 22:30
Դավիթ Տոնոյանը այցելել է կենտրոնական հոսպիտալ

Քիչ առաջ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այցելեց կենտրոնական հոսպիտալ։ Նախարարը առաջին հերթին հանդիպեց սույն թվականի մայիսի 13-14 ի գիշերը Արցախում վիրավորված Շամխալ Սեյրանի Պետրոսյանին, ով արդեն ունի հստակ գիտակցություն։

Image may contain: 2 people

Նախարար Դ.Տոնոյանը զրուցեց վիրավոր Շ. Պետրոսյանի հետ, ով կամենում էր շուտ ապաքինվել և վերադառնալ ծառայության։ Նա հպարտությամբ նշեց, որ իր կյանքը նախ փրկել է իր զինակից, ՀՀ ՊՆ հատուկ դասընթացներ անցած զինվոր, սանհրահանգիչը օգտագործելով «Armenian wounded heroes fund» հիմնադրամի տրամադրած առաջին բուժ օգնության փաթեթները։

Image may contain: 1 person, indoor

ՊՆ Դ.Տոնոյանը առողջություն մաղթեց հիվանդներին, ինչպես նաև մասնագիտական հարցեր քննարկեց վարչության պետ Գ.Հովհաննիսյանի և բժիշկների հետ։

Image may contain: 1 person, indoor

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2018. All rights reserved.
Developed by Studio One