Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երկուշաբթի, 23 Հուլիս arm rus eng
arm
(Translit)
USD =480.62 AMD
EUR =560.16 AMD
Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է. տուժածներ չկան
16.05.18 22:06
Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է. տուժածներ չկան

Մայիսի 16-ին՝ ժամը 15:36-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սովետաշենի գերեզմանատան մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:


Պարզվել է, որ ավտոմեքենան այրվում է Մասիս քաղաքից դեպի Նուբարաշեն տանող ավտոճանապարհի 5-րդ կմ-ին:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:05-ին, մարվել՝ 16:11-ին: Տուժածներ չկան:

«ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ն. Հ.)՝ ամբողջությամբ այրվել է:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2018. All rights reserved.
Developed by Studio One