Հեռախոսային տարբերակ | Ամբողջ տարբերակը | ||||
Հինգշաբթի, 21 Փետրվար | arm rus eng arm (Translit) | ||||
![]() |
| ||||
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ հանդիպման հեռանկարը մշուշոտ է, փոխանցում է Reuters-ը։
Նա նշել է, որ Վաշինթոնը հանդիպման չեղարկման մասին Փհենյանի կողմից պաշտոնական ծանուցում չի ստացել․«Ոչ մի որոշում չկա, մեզ չեն տեղեկացրել․․․Մենք ոչինչ չենք տեսել, մենք ոչինչ չենք լսել»,-նշել է նա՝ հայտարարելով, որ շարունակելու է պնդել Կորեական թերակղզու ապամիջուկայնացման շուրջ։ «Կապրենք, կտեսնենք»,-ասել է նա՝ պատասխանելով հարցին՝ կկայանա արդյոք Կիմ Չեն Ընի հետ հանդիպումը։