Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երեքշաբթի, 22 Մայիս arm rus eng
arm
(Translit)
USD =487.29 AMD
EUR =568.08 AMD
«Ամբողջ աշխարհում ընդունված չէ, որ մի քաղաքական ուժ գա իշխանության և փորձի ճնշել տեղական ինքնակառավարման ընտրովի մարմիններին». Տարոն Մարգարյան
16.05.18 21:25
«Ամբողջ աշխարհում ընդունված չէ, որ մի քաղաքական ուժ գա իշխանության և փորձի ճնշել տեղական ինքնակառավարման ընտրովի մարմիններին». Տարոն Մարգարյան

Այսօր մի խումբ ցուցարարներ ներխուժել էին Երևանի քաղաքապետարան՝ խաթարելով աշխատակազմի բնականոն աշխատանքը: Մինչ նրանք պահանջում էին Երևանի քաղաքապետի հրաժարականը, բազմաթիվ քաղաքացիներ ինքնաբուխ, ի պաշտպանություն Տարոն Մարգարյանի, հավաքվել էին Երևանի քաղաքապետարանի առջև և հայտարարում էին, որ իրենց քաղաքապետը Տարոն Մարգարյանն է: Ավելի ուշ քաղաքապետարանի առջև հավաքված երևանցիների հետ հանդիպեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և շնորհակալություն հայտնել նրանց՝ ընդգծելով, որ առջևում դեռ շատ անելիքներ կան, որոնք իրականացվելու են բնակիչների հետ համատեղ ու նրանց աջակցությամբ:
«Ձեր խոսքը լսելի է, հասանելի է, շնորհակալ եմ: Խնդրում եմ՝ հիմա միացեք ձեր ընտանիքներին, լավ օր եմ մաղթում բոլորիդ, շնորհակալ եմ, որ եկել եք ու պաշտպանում եք ձեր քաղաքապետին: Ես միշտ եղել եմ ձեր կողքին, մենք միասին ենք կառուցելու Երևան քաղաքը, շենացնելու մեր Երևանը»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Պատասխանելով որոշ անձանց կողմից հնչեցվող քաղաքապետի հրաժարականի վերաբերյալ լրագրողների հարցերին՝ Տարոն Մարգարյանն ասել է. «Ամբողջ աշխարհում ընդունված չէ, որ մի քաղաքական ուժ գա իշխանության և փորձի ճնշել տեղական ինքնակառավարման ընտրովի մարմիններին»։
Երևանի քաղաքապետը նաև կոչ է արել ՀՀ ոստիկանությանը զբաղվել քաղաքապետարան ներխուժած ակցիայի կազմակերպիչների հարցով:
«Հստակ երևում է, որ օրենքի խախտում է եղել, ակտիվիստները ներխուժել են քաղաքապետարանի շենք և փորձել են խանգարել աշխատակազմի բնականոն աշխատանքը: Կոչ եմ անում իրավապահներին զբաղվել այս հարցով», - նշել է քաղաքապետը:
Ի պատասխան Երևանի 2800-ամյակին նվիրված այգու շինարարության հետ կապված հարցի՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ այգին դեռևս տասը տարի առաջ տրված էր վարձակալության, որը վարձակալի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն հանձնվեց համայնքին, ինչից հետո «Վարդանյան ընտանիք» հիմնադրամը ցանկություն հայտնեց իրականացնել բարեկարգման աշխատանքներ ու այգին նվիրել համայնքին: Եվ այս ծրագիրը արժանացավ Երևանի ավագանու բոլոր անդամների հավանությանը:
«Ուզում եմ վստահեցնել, որ այգում որևէ առևտրային գործունեություն չի իրականացվելու, սրճարանային տարածքներ չեն հատկացվելու։ Այգին լինելու է համայնքինը, երևանցիներինը, իսկ հատված ծառերի փոխարեն տնկվելու են նորերը՝ մի քանի անգամ ավելի շատ»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի վարչություն

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2018. All rights reserved.
Developed by Studio One