Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Չորեքշաբթի, 19 Սեպտեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =485.16 AMD
EUR =565.16 AMD
Համոզված եմ, որ նոր կառավարությունը հանձնառու կլինի ժողովրդավարական և բարեկեցիկ Հայաստանի կերտմանը. Բուլղարիայի վարչապետ
16.05.18 17:40
Համոզված եմ, որ նոր կառավարությունը հանձնառու կլինի ժողովրդավարական և բարեկեցիկ Հայաստանի կերտմանը. Բուլղարիայի վարչապետ

Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի Հանրապետության վարչապետ Բոյկո Բորիսովը՝ մաղթելով նրան առողջություն և ամենայն հաջողություն իր պատասխանատու պաշտոնում: Այս մասին տեղեկացրին ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից:

«Ես բարձր եմ գնահատում Ձեր ջանքերը` ուղղված նոր կառավարության ժողովրդավարական ձևավորմանը՝ հիմնված ազգային համաձայնության և բոլոր շահագրգիռ կողմերի հետ համապարփակ երկխոսության վրա: Հայաստանի Հանրապետությունում քաղաքական կայունության պահպանումն ու բարեփոխումների գործընթացի հետագա առաջընթացը կնպաստի երկրի բարեկեցությանը և Եվրոպայի համար մեծ կարևորություն ունեցող Կովկասյան տարածաշրջանի կայունությանը: Ես համոզված եմ, որ նոր կառավարությունը հանձնառու կլինի ժողովրդավարական և բարեկեցիկ Հայաստանի կերտմանը՝ ի շահ և ի նպաստ ողջ հայ ժողովրդի:

Ես ողջունում եմ Եվրամիության հետ սերտ հարաբերություններ պահպանելու Հայաստանի Հանրապետության քաղաքականությունը և համոզված եմ, որ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ուժի մեջ մտնելը, որը շուտով կվավերացվի Բուլղարիայի խորհրդարանի կողմից, էականորեն կնպաստի այս նպատակի իրագործմանը»,-ասված է Բուլղարիայի վարչապետի շնորհավորական ուղերձում:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2018. All rights reserved.
Developed by Studio One