Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երեքշաբթի, 22 Մայիս arm rus eng
arm
(Translit)
USD =487.29 AMD
EUR =568.08 AMD
Էդեն Ազարը չի շտապում «Չելսիի» հետ նոր պայմանագիր կնքել
16.05.18 21:31
Էդեն Ազարը չի շտապում «Չելսիի» հետ նոր պայմանագիր կնքել

Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Էդեն Ազարը խոստովանել է, որ թիմից ակնկալում է նոր տրանսֆերներ:

Ինչպես հայտնում է «Fourfourtwo»-ն Ազարը պայմանագիրը երկարաձգելուց առաջ ցանկանում է տեսնել, թե ովքեր են միանալու «Չելսիին»:

«Մյուս մրցաշրջանում ես սպասում եմ նոր խաղացողների: Ուզում եմ, որ մեզ միանան ուժեղ ֆուտբոլիստներ, քանի որ գալիք մրցաշրջանում ուզում եմ պայքարեն Պրեմիեր լիգայի ոսկե մեդալների համար: Ահա, թե ինչու չեմ շտապում նոր պայմանագիր կնքել ակումբի հետ: Սա շատ լուրջ քայլ է, պետք է երկար մտածել: Բայց մի բան հստակ է՝ ես այստեղ երջանիկ եմ»,- ասել է բելգիացի հարձակվողը:

Հիշեցնենք, որ «Չելսին» այս մրցաշրջանում զբաղեցրել է Պրեմիեր լիգայի 5-րդ հորիզոնականը:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2018. All rights reserved.
Developed by Studio One