Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երեքշաբթի, 20 Նոյեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =485.72 AMD
EUR =550.71 AMD
Ամերիկուհին առողջ երեխաներ ունենալու համար հրաժարվել է բուժվել քաղցկեղից և մահացել երկվորյակների ծնվելուց հետո
16.05.18 22:37
Ամերիկուհին առողջ երեխաներ ունենալու համար հրաժարվել է բուժվել քաղցկեղից և մահացել երկվորյակների ծնվելուց հետո

ԱՄՆ-ի բնակչուհին հրաժարվել է բուժվել քաղցկեղից՝ առողջ երեխաներ ունենալու համար, և մահացել է երեխաների ծնվելուց հետո: Այս մասին ասվում էGoFundMe կայքում, որտեղ արշավ էր սկսվել հիվանդին օգնելու համար:

Ինչպես նշում է The Sun-ը, 32-ամյա Դանիել Դիքը մահացել է ապրիլի 26-ին՝ երկվորյակների ծնվելուց 10 ամիս անց: 2011 թվականին բժիշկները հեռացրել են կնոջ մաշկի քաղցկեղը, և 2015 թվականին նա լույս աշխարհ է բերել իր առաջնեկին: Երկրորդ հղիության ժամանակ Դանիելի մոտ տարօրինակ ախտանշաններ են ի հայտ եկել, իսկ հղիության հինգերորդ ամսում նրա վիճակն ավելի է վատթարացել: Կինը տեղափոխվել է հիվանդանոց. նրա մոտ մետաստազներ են հայտնաբերվել գլխուղեղում և աղիներում, դրանք հեռացվել են:

Բժիշկները կանխատեսել են, որ նա կապրի ևս հինգ տարի, եթե անմիջապես ճառագայթային թերապիա անցնի, սակայն Դանիելը հրաժարվել է՝ վախենալով, որ դա կարող է վնասել իր պտղին:

 Նշվում է, որ կինը սկսել է բուժվել հուլիսին՝ ծննդաբերությունից անմիջապես հետո, սակայն հիվանդությունը հասցրել է տարածվել, և տասը ամիս անց նա մահացել է:

Գումար հավաքելու համար նախատեսված էջը GoFundMe կայքում անընդհատ թարմացվել է այդ տասն ամիսների ընթացքում: 

Դանիելը փորձում էր տեղեկացնել մարդկանց, որ մաշկի քաղցկեղը բարդ է բուժվում, իսկ չարորակ ուռուցքներն անհրաժեշտ է բացահայտել վաղ փուլերում: 

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2018. All rights reserved.
Developed by Studio One