Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երեքշաբթի, 22 Մայիս arm rus eng
arm
(Translit)
USD =487.29 AMD
EUR =568.08 AMD
Գավաթին առաջին անգամ տիրելու ակնկալիքով. «Գանձասար-Կապան» - «Ալաշկերտ»
16.05.18 14:46
Գավաթին առաջին անգամ տիրելու ակնկալիքով. «Գանձասար-Կապան» - «Ալաշկերտ»

Այսօր՝ մայիսի 16-ին կկայանա Հայաստանի Գավաթի խաղարկությունը: Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում Հայաստանի Անկախության Գավաթին կփորձեն տիրանալ գործող չեմպիոն «Ալաշկերտը» և փոխչեմպիոն «Գանձասար-Կապանը»:

Հայաստանի Գավաթ

Հայաստանի Գավաթի ավարտվող խաղարկությունը 27-րդն է պատմության մեջ:

Գավաթին ամենաշատը տիրացել է «Փյունիկը»՝ 7 անգամ, «Միկան» 6, իսկ «Արարատը»՝ 5:

Կարևոր է այն հանգամանքը, որ նախկինում «Գանձասար-Կապանը» և «Ալաշկերտը» չեն տիրացել երկրի գավաթին: «Գանձասար-Կապանը» մեկ անգամ՝ 2013/14 թ. մրցցաշրջանի խաղարկությունում դուրս է եկել եզրափակիչ, սակայն 1:2 հաշվով պարտվել է «Փյունիկին»:

Թիմերի անցած ուղին

«Գանձասար-Կապանը» 1/4 եզրափակչում նախկին «Ավան Ակադեմիային» (ներկայիս Երևանի «Արարատ-Մոսկվա») հաղթել է ընդհանուր 7:

 
 

0 հաշվով՝ 4:0 և 3:0:

Կիսաեզրափակչում կապանյան թիմի մրցակիցը գործող գավաթակիր Գյումրիի «Շիրակն» էր. Գյումրիում, որտեղ նոմինալ տանտեր էր համարվում «Գանձասար-Կապանը», խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1: Երևանում կայացած պատասխան խաղում Մուսոնդայի միակ գոլը «Գանձասարին» դուրս բերեց եզրափակիչ:

«Ալաշկերտը» խաղարկությունը սկսել է «Արցախի» հետ հանդիպումներով. մրցակցի տակ 3:1 հաշվով հաղթանակ, իսկ սեփական դաշտում՝ 6:0:

Կիսաեզրափակչում «Գանձասարի» մրցակիցը «Բանանցն» էր. երկու խաղերում էլ ալաշկերտցիները հաղթել են նվազագույն հաշվով:

Ներկա իրավիճակ

Բարձրագույն խմբի առաջնության նախավերջին տուրում «Գանձասար-Կապանը» ոչ-ոքի (1:1) է ավարտել «Բանանցի» հետ հանդիպումը: «Ալաշկերտը» նույնպես ոչ-ոքի է ավարտել հանդիպումը «Փյունիկի» հետ:

Armsport.am-ը «Գանձասար-Կապանի» և «Ալաշկերտի» մամուլի ծառայություններից տեղեկացել է, որ թիմերը մարտունակ կազմով են մոտենում Գավաթի խաղարկության եզրափակչին:

Գավաթի այս խաղարկության լավագույն ռմբարկուն Արթուր Եդիգարյանն է, ով խփել է 4 գոլ. Գևորգ Նռանյանն աչքի է ընկել 3 անգամ: 

Տեղեկություն

Հանդիպումը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում: Սկիզբը ժամը 19:00-ին է: Մուտքն ազատ է:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2018. All rights reserved.
Developed by Studio One