Հեռախոսային տարբերակ | Ամբողջ տարբերակը | ||||
Հինգշաբթի, 21 Փետրվար | arm rus eng arm (Translit) | ||||
![]() |
| ||||
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և պաշտպան Դանի Կարվախալը վերադարձել են ընդհանուր խումբ և մարզել մնացած ֆուտբոլիստների հետ:
Ինչպես տեղեկանում ենք «սերուցքայինների» թվիթերյան էջից, երկու ֆուտբոլիստներն էլ կկարողանան օգնել թիմին Չեմպիոնների լիգայի խաղարկության եզրափակիչում, որտեղ մադրիդցիները կմրցեն «Լիվերպուլի» դեմ: Հանդիպումը տեղի կունենա մայիսի 26-ին Կիևում:
Հիշեցնենք, որ Կարվախալը վնասվածք էր ստացել «Բավարիայի» դեմ կիսաեզրափակիչի առաջին խաղում, իսկ Ռոնալդուն վնասել էր ոտքը «Բարսելոնային» գոլ խփելուց հետո: