Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Չորեքշաբթի, 19 Սեպտեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =485.16 AMD
EUR =565.16 AMD
Մայիսի 25-ին պարզ կդառնա՝ Արարատի ցեմենտի գործարանի աշխատակիցների աշխատավարձերի կբարձրացվե՞ն, թե ոչ
15.05.18 17:02
Մայիսի 25-ին պարզ կդառնա՝ Արարատի ցեմենտի գործարանի աշխատակիցների աշխատավարձերի կբարձրացվե՞ն, թե ոչ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող Արարատի ցեմենտի գործարանում այսօր բողոքի ակցիա իրականացրած աշխատակիցներին տնօրինությունը խոստացել է մայիսի 25 պատասխանել՝ կբարձրացվե՞ն, իրենց աշխատավարձերը, թե ոչ:

Այս մասին  Tert.am –ին հայտնեց գործարանի աշխատակիցներից մեկը՝ ցանկանալով չհրապարակել իր անունը:

 

«Առուստամյան Սեդրակը, տնօրինությունը ասացին՝  Ծառուկյան Գագիկի հետ կխորհրդակցենք, ամսի 25-ին նոր ժողով կհրավիրեն, կասեն: Մեր պահանջն է, որ գործարանում ամենացածր աշխատավարձը լինի 150 հազար դրամ»,-ասաց աշխատակիցը:

Հիշեցնենք, որ  Արարատի ցեմենտի գործարանում առավոտյան  բավականին  լարված իրավիճակ էր:

Գործարանի շուրջ 1200 աշխատակիցներից մոտ կեսը  բողոքի ակցիա էին իրականացնում գործարանի դիմաց՝ պահանջելով իրենց 50-80 հազար դրամ կազմող աշխատավարձերի բարձրացում։ Նրանք նաև պահանջում են մինչև մայիսի 20–ը վճարել ապրիլի աշխատավարձերը:
 
 


Մյուս երկու պահանջներ են, որ  գործարանում աշխատավարձերը «գրի  հաշվապահը, ոչ թե   արտադրամասի վարիչներից մեկը և որ մինչև մայիսի 20-ը վճարվեն ապրիլ ամսվա աշխատավարձերը:
 
Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2018. All rights reserved.
Developed by Studio One