Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Ուրբաթ, 19 Հոկտեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =483.90 AMD
EUR =559.68 AMD
Արհեստավարժ հանրային իրազեկումը կարող է կյանքեր փրկել
16.04.18 19:42
Արհեստավարժ հանրային իրազեկումը կարող է կյանքեր փրկել

Ապրիլի 16-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունեց Բելառուսի Հանրապետության ԱԻ նախարարության Անվտանգության և հասարակության հետ հաղորդաքկցության կենտրոնի ղեկավար Ելենա Դմիտրուկին, Բելառուսի ԱԻ նախարարության Կենսագործունեության անվտանգության կենտրոնի Մոգիլյովի շրջանի ստորաբաժանման փարձագետ Ինեսա Ելֆիմովային և «Служба спасения», «Юный спасатель» միացյալ խմբագրությունների ղեկավար Ելենա Պոլեշենկովային:

Հանդիպման նպատակն էր քննարկել արտակարգ իրավիճակներում հանրային իրազեկման բնագավառում իրականացվող տեղեկատվական քաղաքականության և հանրության իրազեկվածության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ կիրառվող մեխանիզմների վերաբերյալ փորձի փոխանակումը և համագործակցության ուղիների մշակումը:

Իր խոսքում կարևորելով արտակարգ իրավիճակներում վարքականոնների վերաբերյալ ուսումնական բովանդակությամբ տեղեկատվության տարածումը՝ հասարակության տարբեր լսարանների ճիշտ թիրախավորմամբ՝ նախարար Տոնոյանը առաջարկեց հանրային իրազեկման համատեղ ծրագրեր մշակել՝ տեղայնացնելով բելառուս գործընկերների կողմից ներկայացված լավագույն փորձը: «Հասարակության տեղեկացվածության մակարդակի բարձրացումը նպաստում է աղետների ռիսկի նվազեցմանը և կարող է մարդկային կյանքեր փրկել»,-ասաց ԱԻ նախարարը:

Կողմերը քննարկեցին նաև ուսուցողական տեղեկատվության առավել արդյունավետ տարածման մեխանիզմները՝ նշելով, որ յուրաքանչյուր թիրախային լսարանի համար հարկավոր է մշակել տեղեկատվության մատուցման ուրույն ձև:

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին համագործակցել հանրային իրազեկման ոլորտում փորձի փոխանակման և համատեղ ծրագրերի մշակման գործընթացում:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2018. All rights reserved.
Developed by Studio One