Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Շաբաթ, 21 Ապրիլ arm rus eng
arm
(Translit)
USD =487.29 AMD
EUR =568.08 AMD
ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանը շնորհակալագիր է հանձնել
16.04.18 19:13
ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանը շնորհակալագիր է հանձնել

ՀՀ ԱՍՀՆ սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանն ապրիլի 16-ին երկարամյա ծառայության և բարեխիղճ աշխատանքի համար շնորհակալագիր է հանձնել Սոցիալական ապահովության պետական ծառայության Կենսաթոշակային ապահովության բաժնի պետ Վաչագան Երիցյանին:

Ծառայության պետը նշել է, որ պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը լրանալու կապակցությամբ Վաչագան Երցյանն անցնում է վաստակած հանգստի, ուստի հավատարիմ մնալով իր սկզբունքներին՝ լավագույն աշխատակիցները մշտապես գնահատվելու և խրախուսվելու են:

Շնորհավորելով ծննդյան 66-ամյա տարեդարձի առթիվ Ծառայության պետը շնորհակալություն է հայտնել անգնահատելի ջանքերի և նվիրվածության համար:

- «Ձեր հսկայակական մասնագիտական փորձով, ղեկավարի վառ տաղանդով, անառարկելի հեղինակությամբ, երկարամյա և արգասաբեր աշխատանքով Դուք անգնահատելի ներդրում եք ունեցել սոցիալական ոլորտի զարգացման մեջ»,- ասել է Հովհաննես Սահակյանը:

Եվս մեկ անգամ շնորհավորելով՝ Հովհաննես Սահակյանը մաղթել է քաջառողջություն, բարեկեցություն ու լավատեսություն:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2018. All rights reserved.
Developed by Studio One