Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Հինգշաբթի, 20 Սեպտեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =485.16 AMD
EUR =565.16 AMD
Կոալիցիայի հարվածը Սիրիայի ուղղությամբ անհետևանք չի մնա. Սերգեյ Լավրով
16.04.18 18:38
Կոալիցիայի հարվածը Սիրիայի ուղղությամբ անհետևանք չի մնա. Սերգեյ Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ արևմտյան երկրների հարձակումը Սիրիայի ուղղությամբ անհետևանք չի մնա:

«Հետևանքներ անպայման կլինեն: Իրականում մենք կորցնում ենք վստահության վերջին մնացորդները մեր արևմտյան բարեկամների նկատմամբ»,- հայտարարել է Լավրովը BBC News-ին տված հարցազրույցում:

«Նրանք (արևմտյան երկրները) նախ պատիժ են իրականացնում սիրիական Դումայում, այնուհետև սպասում, որ ՔԶԱԿ-ի մասնագետները հետաքննություն անցկացնեն տեղում: Արևմտյան երկրների եռյակը փորձում է պատժի միջոցով ապացույց ստանալ»,- հավելել է նախարարը:

Ավելի վաղ արևմտյան երկրները Դամասկոսին մեղադրել էին Դումա քաղաքում քիմիական հարձակում իրականացնելու մեջ: Մոսկվան, իր հերթին, հերքել էր քլորով ռումբ կիրառելու մասին լուրը, որն իբրև նետել էին սիրիացի զինվորականները:

Ի պատասխան ենթադրյալ քիմիական հարձակման՝ ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան շաբաթ առավոտյան ավելի քան 100 հրթիռ են արձակել սիրիական կառավարական կառույցների ուղղությամբ, որտեղ, նրանց կարծիքով, քիմիական զենք է արտադրվում:

 
 



ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ավիահարվածներն անվանել է «ագրեսիայի դրսևորում մի երկրի ինքնիշխանության դեմ, որը գտնվում է ահաբեկչության դեմ պայքարի առաջնագծում»:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2018. All rights reserved.
Developed by Studio One