Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Կիրակի, 18 Նոյեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =485.72 AMD
EUR =550.71 AMD
ԵԱ. Էլինա Դանիելյանը ոչ ոքի է խաղացել Եվրոպայի չեմպիոնի հետ եւ կես միավոր է հետ առաջատարից
16.04.18 16:27
ԵԱ. Էլինա Դանիելյանը ոչ ոքի է խաղացել Եվրոպայի չեմպիոնի հետ եւ կես միավոր է հետ առաջատարից

Սլովակիայում ընթացող շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնույան 7-րդ տուրում Էլինա Դանիելյանը ոչ ոքի է խաղացել Եվրոպայի գործող չեմպիոն, վրացի Նանա Ձագնիձեի հետ:

Դանիելյանը բաժանում է 2-7-րդ տեղերը եւ կես միավոր է զիջում միանձնյա առաջատար Վալենտինա Գունինային, որը սպիտակներով հաղթել է ուկրաինացի Մարիա Մոզիչուկին:

Հայաստանի մյուս ներկայացուցիչներից 7-րդ տուրում հաղթանակ են տարել Մարիա Կուրսովան ու Մարիա Գեւորգյանը, իսկ Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը եւ Սիրանուշ Ղուկասյանը ոչ ոքի են ավարտել իրենց պարտիաները:

8-րդ տուրը տեղի կունենան ապրիլի 16-ին: Էլինա Դանիելյանը սեւերով կմրցի ուկրաինացի Աննա Ուշենինայի հետ:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2018. All rights reserved.
Developed by Studio One