Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երեքշաբթի, 20 Նոյեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =485.72 AMD
EUR =550.71 AMD
Ցուցարարները ճեղքեցին ոստիկանական շարքը. արցունքաբեր գազ կիրառվեց
16.04.18 15:45
Ցուցարարները ճեղքեցին ոստիկանական շարքը. արցունքաբեր գազ կիրառվեց

Այս պահին շարունակվում է փակված մնալ Բաղրամյան պողոտան:  Փաշինյանի գլխավորությամբ ցուցարարների մի մասը փորձում է շարժվել  Ազգային ժողով:

ԱԺ գնալու ճանապարհին երկխոսություն ծավալվեց Փաշինյանի և Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի միջև:

Օսիպյանը դիմելով, Փաշինյանին, ասաց, որ եթե անցնելու են միայն պատգամավորներն, ապա ինքը կուղեկցի:

«Ես եմ որոշում թե ինչպես գնամ աշխատանքի: Ես կգնամ լրագրողների և քաղաքացիների հետ: Քաղաքացիներն ինձ են դիմել ես պետք է նրանց ըդնունեմ»,- ասաց նա:

Օսիպյանն էլ նշեց, թե կարծում էր` Փաշինյանը բախումներ չի ցանկանում: «Եթե գնում եք աշխատանքի ես ձեզ և ձեր խմբակցության պատգամավորներին կուղեկցեմ: Ինքներդ դեմ եք սադրիչ գործողություններին, հիմա մեզ պետք էտրորեք անցնե՞ք, պատնեշը չի բացվելու»,- ասաց Օսիպյանը` հավելելով, թե Փաշինյանը ցանկանում է անկառավարելի իրավիճակ ստեղծել:

Փաշինյանն էլ արձագանքեց, թե իրենք բախումների չեն գնալու: «Մենք այստեղից կանցնենք, ես ԱԺ պատգամավոր եմ»:

Ցուցարարները ճեղքեցին ոստիկանական պատնեշը: Ոստիկաները փշլարեր են անցկացրել այս պահին: Փաշինյանը և ցուցարարները փորձում են անցնել փշալարերի վրայով: Ոստիկաններն արցունքաբեր գազ կիրառեցին:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2018. All rights reserved.
Developed by Studio One