Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երեքշաբթի, 20 Նոյեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =485.72 AMD
EUR =550.71 AMD
Օրենքով սահմանված կարգով կքննարկենք և կքվեարկենք. Շարմազանով
16.04.18 14:02
Օրենքով սահմանված կարգով կքննարկենք և կքվեարկենք. Շարմազանով

«Նիստը կարճ տևեց, որովհետև ընդամենն արձանագրեցինք Սերժ Սարգսյանի վարչապետի թեկնածությունը»,- խորհրդարանում  ՀՀԿ և ՀՅԴ համատեղ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

«Վաղը խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը խմբակցության անունից կառաջադրի և մենք օրենքով սահմանված կարգով կքննարկենք և կքվեարկենք», - նշեց նա։

Նիստից հետո ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյան ևս հայտարարեց, որ նիստի ժամանակ միաձայն հաստատվել է առաջադրել Սերժ Սարգսյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում։

Նաև նշեց, որ ընդդիմությանը կոչ է արել օրենքի շրջանակներից դուրս չգալ. «Նկատի ունենալով նախորդ փորձերը, քանի որ մենք էլ ենք ընդդիմություն եղել, պետք է հնարավորինս օրենքի շրջանակներից դուրս չգալ, դուրս ես գալիս՝ զենք ես տալիս իշխանություններին»։

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2018. All rights reserved.
Developed by Studio One