Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Շաբաթ, 21 Ապրիլ arm rus eng
arm
(Translit)
USD =487.29 AMD
EUR =568.08 AMD
Մահացել է «Արտույտների ագարակը» ֆիլմի ռեժիսորներից մեկը՝ Վիտորիո Տավիանին
15.04.18 15:33
Մահացել է «Արտույտների ագարակը» ֆիլմի ռեժիսորներից մեկը՝ Վիտորիո Տավիանին

Հռոմում 88 տարեկանում կյանքից հեռացել է իտալացի ականավոր ռեժիսոր Վիտորիո Տավիանին: Այս մասին տեղական լրատվամիջոցներին հայտնել են նրա բարեկամները, հաղորդում է «РИА Новости»-ն:

Առկա տեղեկությունների համաձայն՝ Տավիանիի ընտանիքի անդամների ցանկությամբ ռեժիսորին վերջին հրաժեշտի և հուղարկավորության արարողությունը կանցկացվի ոչ հրապարակային կերպով:

Հայտնի է, որ բոլոր ֆիլմերը, որոնցից շատերը ներառվել են համաշխարհային կինոյի ոսկե ֆոնդում, Վիտորիո Տավիանին նկարահանել է իր կրտսեր եղբայր Պաոլո Տավիանիի հետ: Նրանք սկսել են աշխատել կինեմատոգրաֆիայի ոլորտում 1952 թվականից՝ մասնակցելով «Մրցակցություն» ֆիլմի նկարահանումներին:

2007 թվականին Վիտորիո և Պաոլո Տավիանիները նկարահանել են Հայոց ցեղասպանության մասին «Արտույտների ագարակը» ֆիլմը: 2007 թ. ՀՀ նախագահի հրամանագրով նրանց շնորհվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց շնորհվող մրցանակ:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2018. All rights reserved.
Developed by Studio One