Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երեքշաբթի, 20 Նոյեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =485.72 AMD
EUR =550.71 AMD
Քննարկվել է ֆինանսական կրթության փորձնական ծրագրի ընթացքը
11.04.18 14:48
Քննարկվել է ֆինանսական կրթության փորձնական ծրագրի ընթացքը

Հայաստանի Հանրապետության  հիմնական և ավագ  13 դպրոցում այս ուսումնական տարվա սկզբից ներդրվել է  ֆինանսական կրթության փորձնական  ծրագիրը:Ֆինանսական կրթության բաղադրիչն  ինտեգրված է 2-10-րդ դասարանների  «Ես և շրջակա միջավայրը», «Մաթեմատիկա», «Հանրահաշիվ» և «Հասարակագիտություն»առարկաների ծրագրերում: Այդ նպատակով նշված առարկաների ծրագրերում կատարվել է փոփոխություն, որը հաստատվել է ՀՀ ԿԳ նախարարի հրամանով: Ըստայդմ` նշված առարկաների ծրագրերում ընդգրկվել են ֆինանսական կրթության թեմաներ, օրինակ` ինչպես վարկերի և ավանդների տեսակների,տոկոսագումարների, աշխատավարձերից կատարվող հարկային պահումների, եկամուտների և ծախսերի հաշվարկի, բյուջեի տնօրինման և ֆինանսական կրթությաննառնչվող այլ հարցերի վերաբերյալ: Ֆինանսական կրթության փորձնական ծրագիրն իրականացվում է ՀՀ կենտրոնական բանկի աջակցությամբ: ՀՀ կրթության ևգիտության նախարարության և ԿԲ ներկայացուցիչների կողմից կրթական ծրագիրը մշակող աշխատանքային խումբ է ստեղծվել, որը նաև իրականացրել էուսուցիչների վերապատրաստում:

Ծրագրի ընթացքը և արդյունավետությունը քննարկելու նպատակով  ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել քննարկում դպրոցներիուսուցիչների,  ՀՀ կենտրոնական բանկի և նախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ: ՀՀ ԿԳ նախարարության հանրակրթության վարչության պետԱշոտ Արշակյանը, կարևորելով փորձնական ծրագրի ներդրումը հանրակրթության համակարգում, շնորհակալություն է հայտնել հանդիպման  մասնակիցներին`առաջին քայլերը կատարելու համարձակության համար. «Փորձնական ծրագրին մասնակցելու համարձակությունն առաջին կարևոր քայլն է՝ ֆինանսական կրթությանամբողջական ներդրման և հաջողության ուղղությամբ: Այս ամիսների ընթացքում  դուք կուտակել եք  փորձ,  և այսօր մենք ուզում ենք խնդրել, որ դուք ներկայացնեք այնխնդիրները, որ արձանագրել եք, դրական և բացասական  կողմերը, աշակերտների վերաբերմունքը և այլ հարցեր, որ կարևորում եք: Առօրյա աշխատանքում ձերարձանագրած խնդիրների վերլուծությունը հնարավորություն կտա վերամշակել ծրագիրը»,- նշել է վարչության պետը և հավելել, որ ԿԳ նախարարությունը մտադիր էգալիք ուսումնական տարվա սկզբին ֆինանսական կրթությունը ներդնել հանրապետության մոտ 350 դպրոցներում:

Քննարկման ընթացքում  մանկավարժները ներկայացրել են իրենց դիտարկումները դպրոցական  առարկայական ծրագրերում  ներառված ֆինանսական կրթությաննառնչվող թեմաներին: Ուսուցիչները համոզմունք  են հայտնել, որ ծրագրի ներդրումն արդյունավետ է: Նշվել է, որ հատկապես բարձր դասարանների աշակերտներիմոտ հետաքրքությունն առարկայի նկատմամբ մեծ է, մասնավորապես հետաքրքրվում են վարկերով և ավտովարկերով, բիզնեսի  համար նախատեսված  հարկերով,աշխատավարձի հաշվարկով և այլ հարցերով:

 Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է  ձեռքբերվել՝  ներկայացված  դիտարկումների և  կարծիքների հիման վրա կատարել լրամշակում:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2018. All rights reserved.
Developed by Studio One