Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Կիրակի, 18 Նոյեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =485.72 AMD
EUR =550.71 AMD
Խաչիկ Ասրյանը՝ Հայոց առաջնորդի և ՀՀ ապագա վարչապետի մասին
11.04.18 15:30
Խաչիկ Ասրյանը՝ Հայոց առաջնորդի և ՀՀ ապագա վարչապետի մասին

«Իրավունք»-ի հարցերին պատասխանում է «Հայոց Արծիվներ» հայրենասիրական կազմակերպության հիմնադիր նախագահ Խաչիկ Ասրյանը:                                    

- Պարո՛ն Ասրյան, ապրիլի 9-ին` Երևան քաղաքում, տեղի ունեցավ ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալությունը: «Հայոց Արծիվներ» հայրենասիրական կազմակերպության որդեգրած «Հայոց Պետականություն,   Ազգային   Բանակ,  Հայոց   Նախագահ»   կարգախոսն    այսուհետ    վերաբերո՞ւմ     է ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանին:

- Նախ` ուզում եմ հիշեցնել, որ իմ կողմից հիմնադրված «Հայոց Արծիվներ» հայրենասիրական կազմակերպությունը 2010 թվականի հունվարի 29-ին` Երևան քաղաքի «Եռաբլուր» պանթեոնում, որդեգրեց ազգային-պետական-հայրենասիրական գաղափարախոսությունը և «Հայոց Պետականություն, Ազգային Բանակ, Հայոց Նախագահ` ասել է թե` Հայոց Առաջնորդ» կարգախոսը` որպես եռամիասնության արժեհամակարգ: Ինչո՞ւ եռամիասնության, քանզի մեծ և հզոր քրիստոնյա Հայաստան կառուցելու գործում չի կարող լինել մեկը` առանց մյուս երկուսի: Ավելին, բազմիցս նշել եմ, որ «Հայոց Առաջնորդ» արժեհամակարգը ավելին է, քան Հայաստանի Հանրապետության Նախագահի, Վարչապետի, Ազգային ժողովի նախագահի պաշտոնները: Իսկ, ո՞վ կարող է լինել Հայոց Առաջնորդ: Իմ ազգային, պետական, քաղաքական գործունեության ողջ ընթացքում միշտ նշել եմ, որ Հայոց Առաջնո՛րդն ու հայ ժողովուրդն են  Հայաստանը… Այսինքն` ըստ իս և յուրաքանչյուրի, Հայոց Առաջնորդը պետք է լինի այն անհատականությունը, ով հայոց նորանկախ պետության  կազմավորման ողջ ընթացքում՝ 1988 թվականից մինչ օրս, հայոց պետականաշինության գործում անդադար և անգնահատելի ներդրում է ունեցել և ունի: Եվ այսօր, մեր իրականության մեջ, ո՞վ է այդ անհատականությունը:  Իհարկե, 20-րդ դարավերջին հայ ազգային-ազատագրական պայքարի թոհուբոհի միջով անցած, արցախյան հերոսամարտ հաղթանակած, հայոց նորագույն պատմության վերջին 30 տարիների ընթացքում հայոց պետականաշինության, այդ թվում նաև բանակաշինության գործում, ամեն օր, ամեն ժամ բացառիկ ներդրում ունեցող,  Հայաստանի և՛ ներքին, և՛ արտաքին քաղաքականության մեջ իմաստուն որոշումներ կայացնող գերագույն գլխավոր հրամանատար, Հայոց Առաջնորդի կոչումը վաստակած Սերժ Սարգսյանը: Ավելին՝ ավելի քան վստահ եմ, որ Երկիր մոլորակում չկա երկրորդ հայը, ով նորանկախ Հայաստանի պետականաշինության 30 տարիների ընթացքում ունի ավելի մեծ վաստակ, և, ամենակարևորը, Հայաստանի ու Արցախի  և հայ ժողովրդի անվտանգության ապահովման գործում այնքան ներդրում, որքան Սերժ Սարգսյանը: Այո՛, Սերժ Սարգսյանն իր անցած փառավոր ճանապարհով և չերկրորդվող տեսակով, իրոք, վաստակել է Հայոց Առաջնորդի կոչումը: Ամփոփելով խոսքս` նշեմ, որ «Հայոց Արծիվներ» կազմակերպության որդեգրած «Հայոց Պետականություն, Ազգային Բանակ, Հայոց Առաջնորդ» կարգախոսը վերաբերում է Հայոց Պետականությանը, Ազգային Բանակին և Հայոց Առաջնորդ Սերժ Սարգսյանին:

- Պարո՛ն Ասրյան, ըստ Ձեզ` ապրիլի 17-ից ո՞վ է լինելու Հայաստանի Վարչապետը:

- Ավելի քան վստահ եմ` և՛ խորհրդարանական իշխանությունն ու ընդդիմությունը, և՛ արտախորհրդարանական ուժերը, հանուն իրենց ընտանիքների և հայոց սուրբ հողի պաշտպանության և անվտանգության ապահովման, իրենց մեջ ուժ կգտնեն իրապես հավատալու և համոզվելու, որ Սերժ Սարգսյան առաջնորդ տեսակը խիստ անհրաժեշտություն է Երկիր մոլորակում բնակվող քրիստոնյա հայ ժողովրդի ու նորագույն հայոց պետության անվտանգությունն ապահովելու և մեծ, հզոր քրիստոնյա Հայաստան կառուցելու գործում: Հաշվի առնելով Երկիր մոլորակում տեղի ունեցող աշխարհքաղաքական սրընթաց փոփոխությունները, հայկական բարձրավանդակի և հայ ժողովրդի համար ոչ խաղաղություն, ոչ պատերազմ ժամանակաշրջանը՝ ճիշտ ժամանակն է, որպեսզի հայ ժողովրդի կողմից ընտրված Ազգային ժողովի բոլոր պատգամավորները միահամուռ, մեծ իմաստնությամբ և պատասխանատվության զգացումով, ՀՀ նոր Սահմանադրությամբ, Հայաստանի Վարչապետի` ասել է թե` հայոց անկախ պետության ղեկավարի պաշտոնը  վստահեն միայն ու միայն լավագույնին՝ Հայոց Առաջնորդ Սերժ Սարգսյանին:

- Եվ վերջին հարցս. ի՞նչ վիճակում  են  «Հայոց   Արծիվներ»  կազմակերպության 15-րդ տարեդարձի և 10-րդ Համագումարի նախապատրաստական աշխատանքները:

- Գրեթե ավարտին ենք հասցրել նախապատրաստական-կազմակերպչական ահռելի այդ աշխատանքները, և «Հայոց Արծիվներ» կազմակերպության 301 մասնաճյուղերի 12.000 պատվիրակներն ամբողջությամբ պատրաստ են մասնակցել  «Հայոց Արծիվներ» կազմակերպության 15-րդ տարեդարձի և  10-րդ Համագումարի բացօթյա միջոցառմանն ու քայլերթին, որոնք տեղի կունենան կամ մայրաքաղաք Երևանում, կամ Սյունիքի մարզկենտրոն Կապանում, որտեղ էլ ծնունդ է առել «Սյունյաց Արծիվներ» կազմակերպությունը (hayocartsivner.am):

Հարցազրույցը՝ Վ. Վարդանյանի

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2018. All rights reserved.
Developed by Studio One