Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Չորեքշաբթի, 19 Սեպտեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =485.16 AMD
EUR =565.16 AMD
Տեղի կունենա Թոմաս Անդերսի և Մոդերն Թոքինգ բենդի կենդանի համերգը
13.03.18 21:19
Տեղի կունենա Թոմաս Անդերսի և Մոդերն Թոքինգ բենդի կենդանի համերգը

You're My Heart, You're My Soul, Cheri Cheri Lady, Brother Louie, No Face, No Name, No Number և Մոդերն Թոքինգ բենդի այլ հիթեր 80-կաններից հայտնի են, սիրված և չհնացող: Չնայած տարիների վաղեմությանը` դրանք չեն կորցրել իրենց արդիականությունը նաև ներկայումս: Այդ մասին էլ փաստում են Թոմաս Անդերսի և Մոդերն Թոքինգ բենդի համաշխարհային շրջագայությունները: Երևանը ներառվել է այն քաղաքների շարքում, որը հյուրընկալելու է համաշխարհային մեծ հռչակ վայելող խմբին: Այսպիսով` մարտի 27-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունենալու Թոմաս Անդերսի և Մոդերն Թոքինգ բենդի կենդանի համերգը, որը մեծ իրադարձություն է լինելու ոչ միայն երգերի, այլև շոու առումով, սպասվում են լուսային էֆֆեկտներ և հնչողության բարձր որակ: Այս համերգը չունի տարիքային սահմանափակումներ, այն հետաքրքիր կլինի ինչպես տարիքով մարդկանց, այնպես էլ երիտասարդների համար: Բացի դրանից` այն հասանելի կլինի բոլոր խավերին, քանի որ տոմսերը բավական մատչելի են` սկսվում են 5000 դրամից: Հարկ է նշել, որ Թոմաս Անդերսն արդեն հանդես է եկել տեսաուղերձով, որով դիմում է իր երկրպագուներին` ասելով, որ գալիս է Երևան: Նշենք, որ նման հայտնիություն ունեցող համաշխարհային հյուրերի համերգը Երևանում իր տեսակի մեջ խթան է զբոսաշրջության զարգացման համար, քանի որ տվյալ համերգի նկատմամբ մեծ հետաքրքրություն կա հարևան երկրների կողմից: Այդ օրերին մայրաքաղաք կայցելեն մեծ թվով զբոսաշրջիկներ: Հավելենք, որ Մոդերն Թոքինգ բենդի երևանյան համերգին կհաջորդեն համերգներ Գերմանիայում, Պորտուգալիայում, Չեխիայում և այլն։

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2018. All rights reserved.
Developed by Studio One