Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Հինգշաբթի, 18 Հոկտեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =484.57 AMD
EUR =560.79 AMD
ԱՄՆ կոնգրեսականները դատապարտել են 30 տարի առաջ Ադրբեջանում հայերի նկատմամբ իրականացված վայրագությունները
13.03.18 22:26
ԱՄՆ կոնգրեսականները դատապարտել են 30 տարի առաջ Ադրբեջանում հայերի նկատմամբ իրականացված վայրագությունները

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերին աջակցող խմբի անդամներ Ֆրենկ Փալոնեն, Ադամ Շիֆը և Ջիմ Կոստան Ադրբեջանում, մասնավորապես Սումգայիթում, Բաքվում և Կիրովաբադում հակահայկական ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ հանդես են եկել հայտարարությամբ: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Ամերիկայի հայկական համագումարից:

«1988 թվականի փետրվարի 27-ին ադրբեջանական Սումգայիթ քաղաքում բնակվող շուրջ 200 հայեր սպանվել են, բռնաբարվել, խեղվել և անգամ կենդանի այրվել՝ առանց պատճառի, բացի իրենց էթնիկ պատկանելությունից: Այդ անիմաստ բռնությունը հրահրվել էր ադրբեջանական պաշտոնյաների և քաղաքացիների թշնամական, հակահայկական հռետորաբանությամբ՝ այդ անմեղ նահատակների դեմ: Երեք տասնամյակների ընթացքում Ադրբեջանը քայլեր է ձեռնարկել մարդկության դեմ հանցագործությունները և Սումգայիթում տեղի ունեցած վայրագությունները թաքցնելու համար: Ավելի անհանգստացնող է այն, որ այդ իրադարձությունները կազմակերպողները մինչ այժմ համարվում է ազգային հերոսներ»,- ասել է Ֆրենկ Փալոնեն:

Միաժամանակ, կոնգրեսականն ընդգծել է, որ շարունակելու է Կոնգրեսի իր գործընկերների հետ աշխատել՝ հիշատակելու Սումգայիթում տեղի ունեցած բռնությունների զոհերին և մարդկության դեմ բոլոր հանցագործությունները դատապարտելու ուղղությամբ:  

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի գլխավորած պատվիրակությունն այս օրերին մեկշաբաթյա այցով գտնվում է Վաշինգտոնում, որտեղ հանդիպումներ են նախատեսված Կոնգրեսում՝ քննարկելու արցախա-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմանն ուղղված հարցեր:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2018. All rights reserved.
Developed by Studio One