Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Կիրակի, 16 Դեկտեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =484.87 AMD
EUR =547.37 AMD
Մխիթարյանն ընդգրկվել է Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի խորհրդանշական հավաքականում
13.03.18 20:16
Մխիթարյանն ընդգրկվել է Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի խորհրդանշական հավաքականում
Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ESPN-ի վարկածով ընդգրկվել է Անգլիայի առաջնության 30-րդ տուրի խորհրդանշական հավաքականում: Լոնդոնցիների կազմից խորհրդանշական հավաքականում է ընդգրկվել նաև գերմանացի պաշտպան Շկոդրան Մուստաֆին, ով «Ուոթֆորդի» հետ խաղում դարձել էր առաջին գոլի հեղինակը: «Արսենալն» այդ խաղում առավելության էր հասել 3:0 հաշվով: Մխիթարյանը դարձել էր գոլի ու գոլային փոխանցման հեղինակ: 29-ամյա ֆուտբոլիստը հանդիպման լավագույն խաղացող էր ճանաչվել «Արսենալի» երկրպագուների քվեարկությամբ և Whoscored.com-ի վարկածով:
Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2018. All rights reserved.
Developed by Studio One