Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Չորեքշաբթի, 19 Սեպտեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =485.16 AMD
EUR =565.16 AMD
Անլար լիցքավորումը iPhone X-ի մարտկոցը շարքից հանում է
13.03.18 23:00
Անլար լիցքավորումը iPhone X-ի մարտկոցը շարքից հանում է

Փորձագետները հանգել են այն եզրակացության, որ iPhone X-ի եւ iPhone 8-ի անլար լիցքավորումն ավելի արագ է մաշում մարտկոցը, քան հաղորդալարով «դասական» լիցքավորումը, հայտնում է ZDNet-ը:

Հետազոտության հեղինակ Էդրիան Քինգսլի-Հյուզը նշում է, որ Apple-ի մարտկոցը շարքից դուրս է գալիս լիցքավորման 500 ցիկլից հետո: Նա անլար լիցքավորումից սկսել է օգտվել սեպտեմբերին, մարտին իր iPhone-ն արդեն հասել է 135 ցիկլի: Հեղինակի հաշվարկներով՝ այդպիսի տեմպերով մարտկոցը ամբողջությամբ ոչ պիտանի կդառնա 20 ամսում, չնայած մարտկոցների կյանքի ստանդարտ տեւողությունը հաղորդալարային լիցքավորման ժամանակաշրջանում կազմել է նվազագույնը 3 տարի

 

Քինգսլի-Հյուզը հավելել է, որ անլար ամբողջական ցիկլին միանալուց հետո ինքը ստիպված է իր սարքը մշտապես լիցքավորել: Հիմա նա մտադիր է հրաժարվել նոր տեխնոլոգիայից եւ անցնել հաղորդալով լիցքավորման:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2018. All rights reserved.
Developed by Studio One