Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Հինգշաբթի, 18 Հոկտեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =484.57 AMD
EUR =560.79 AMD
Քիմ Քարդաշյանը՝ գայթակղիչ կեցվածքով
14.03.18 00:00
Քիմ Քարդաշյանը՝ գայթակղիչ կեցվածքով

Քիմ Քարդաշյանը երեկ մեզ ցույց տվեց, թե ինչպես է մեդիտացիա անում, իսկ այսօր ներկայացել է գայթակղիչ կեցվածքով: 37-ամյա հայուհին իր Instagram-ում լուսանկար է հրապարակել, որտեղ կեցվածք է ընդունել նույն հագուստով, ինչ երեկ:

Լուսանկարում Քիմը հատակին նստած է:

«Ես արեւայրուքի կարիք ունեմ»,- գրել է հայուհին:

Ավելի վաղ Քիմ Քարդաշյանն իր kimkardashianwest.com կայքում պատմել է բաժանորդներին, թե ինչպես է պետք վարվել հեյթերների հետ։ 37-ամյա հայուհին հրապարակել է ահա այս լուսանկարը, որն ավելի վաղ Instagram-ում էր հրապարակել (լուսանկարում Քիմը, Քորթնին ու Քլոեն Տոկիոյում են, ի դեպ, Քորթնին Prada ապրանքանիշի 3000 դոլարանոց թիկնոցով է) ու գրել․

«Եթե դուք մարդկանց թույլ տաք փչացնել ձեր տրամադրությունը, ապա դուք չեք կարողանա կենտրոնանալ սեփական նպատակների վրա ու չեք կարողանա իրականացնել դրանք։ Պարզապես արեք ձեր գործն ու ուշադրություն մի դարձրեք նեգատիվի վրա։ Ավելի վաղ ես այդ ամենին ուշադրություն էի դարձնում, բայց հիմա ինձ դա բոլորովին չի հուզում։ Ես միայն այն ժամանակ եմ պատասխանում, երբ համարում եմ, որ դա արժանի է իմ ուշադրությանը։ Իսկ մնացած դեպքերում ես միշտ համարում եմ, որ նրանք, ովքեր իմ մասին վատ բաներ են գրում, ազդեցություն չունեն ինձ վրա ոչ հիմա, ոչ մի տարի անց։

Բարկանալ պետք չէ։ Երբ թողարկվեց իմ օծանելիքի վերջին հավաքածուն, ես իմ հեյթերներին այդ օծանելիքները նվեր ուղարկեցի, դա նշանակում էր, որ ես կշարունակեմ անել այն, ինչ անում եմ՝ անկախ նրանից, թե ինչ են նրանք ասում իմ մասին»,- պարզաբանել է Քիմը։

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2018. All rights reserved.
Developed by Studio One