Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Կիրակի, 16 Դեկտեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =484.87 AMD
EUR =547.37 AMD
Ադրբեջանը խախտել է ԵԱՀԿ Վիեննայի 2011թ. փաստաթղթի 5-րդ գլխի 40.1.1-րդ ենթակետը. ՀՀ ԱԳՆ խոսնակ
13.03.18 14:39
Ադրբեջանը խախտել է ԵԱՀԿ Վիեննայի 2011թ. փաստաթղթի 5-րդ գլխի 40.1.1-րդ ենթակետը. ՀՀ ԱԳՆ խոսնակ

 Ադրբեջանը մարտի 12-ին սկսած զորավարժություններին ներգրավված ռազմական միավորների թվով ակնհայտորեն խախտում է ԵԱՀԿ Վիեննայի 2011 թվականի փաստաթուղթը:  Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել Հայաստանի Հանրապետության ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:

«Ադրբեջանը բացահայտորեն խախտում է ԵԱՀԿ Վիեննայի 2011 թվականի փաստաթղթի 5-րդ գլխի 40.1.1-րդ ենթակետը (ռազմական որոշակի գործունեության վերաբերյալ անհրաժեշտ նախնական ծանուցում)՝ դրանցում ներգրավված զինծառայողների և ռազմական տեխնիկայի թվի առնչությամբ»,- գրել է Բալայանը:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2018. All rights reserved.
Developed by Studio One