Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Ուրբաթ, 21 Հունիս arm rus eng
arm
(Translit)
USD =478.04 AMD
EUR =535.55 AMD
Անանուն բարերարը 3 մլն դոլարանոց հողակտոր է նվիրաբերել ԱՄՆ-ում հայկական եկեղեցուն
23.01.18 17:06
Անանուն բարերարը 3 մլն դոլարանոց հողակտոր է նվիրաբերել ԱՄՆ-ում հայկական եկեղեցուն

ԱՄՆ Կալիֆորնիա Նահանգի Սան Դիեգո քաղաքի Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցու հոգևոր հովիվ Բագրատ Բերջեքյանը հայտնել է, որ անանուն նվիրատուն որոշել է նոր կառուցվող եկեղեցու համալիրին կից գտնվող 2.9 մլն դոլար արժողությամբ հողատարածքը նվիրել եկեղեցուն, այս մասին հայտնում է Asbarez-ը։ 


Հայր Բագրատ Բերջեքյանի փոխանցմամբ՝ անանուն բարեգործը ցանկություն է հայտնել, որ իր նվիրաբերած hողակտորում ծերանոց կառուցվի, իսկ դրանից ստացված ամբողջ եկամուտն ուղղվի նոր եկեղեցու կարիքներին:

Նշվում է, որ տևական պայքարից հետո հաստատվել է Սան Դիեգոյում նոր հայկական եկեղեցու կառուցման նախագիծը:

Հայտնի է, որ համալիրը կներառի նոր եկեղեցի, հանդիպումների սրահ, երիտասարդական, մարզական կենտրոններ, գրադարան, դասասենյակներ, բացօթյա հավաքատեղի, ավտոկանգառ:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One