Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Չորեքշաբթի, 16 Հունվար arm rus eng
arm
(Translit)
USD =486.41 AMD
EUR =557.52 AMD
Հովհաննես Չեքիջյանը` Հայաստանի ազգային հերոս
31.12.17 11:29
Հովհաննես Չեքիջյանը` Հայաստանի ազգային հերոս

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հովհաննես Չեքիջյանին «Հայաստանի ազգային հերոս»  բարձրագույն կոչում շնորհելու մասին: 

ՀՀ նախագահի պաշտոնական էջում հրապարակված հրամանագրում ասված է.

 «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ո ր ո շ ու մ ե մ.

Հայաստանն աշխարհին ներկայացնելու ազգանվեր գործում դրսևորած անմնացորդ նվիրումի, մշակույթի բնագավառում ներդրած անձնական մեծ ավանդի, ինչպես նաև հայ ժողովրդին մատուցած բացառիկ ծառայությունների համար ժողովրդական արտիստ Հովհաննես Հարությունի ՉԵՔԻՋՅԱՆԻՆ շնորհել «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչում՝ հանձնելով Հայրենիքի շքանշան»:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One