Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երեքշաբթի, 25 Հունիս arm rus eng
arm
(Translit)
USD =477.53 AMD
EUR =539.47 AMD
Կստեղծվի Տեղեկատվության և Հեռահաղորդակցության տեխնոլոգիաների համահայկական ընկերակցություն
15.12.17 20:48
Կստեղծվի Տեղեկատվության և Հեռահաղորդակցության տեխնոլոգիաների համահայկական ընկերակցություն

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այսօր` դեկտեմբերի 15-ին, ընդունեց «Սինոփսիս» ընկերության գլխավոր ճարտարապետ, «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի նախագահ Երվանդ Զորյանին,«Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի գործադիր-տնօրեն Հովիկ Մուսայելյանին,Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանին, «Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամի ներկայացուցիչ Ժենյա Ազիզյանին, ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության փոխտնօրեն Թովմաս Մազեջեանին (Լիբանան),  «Վիասֆեր Տեխնոպարկ» ընկերության գլխավոր տնօրեն Վարուժան Մասարջյանին (Սիրիա):


Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՏՏ ոլորտի մասնագիտական ընկերակցություն և ցանց ստեղծելու կարևորությանը, դրա նշանակությանն, ինչպես նաև ՏՏ ոլորտի համահայկական հարթակի ստեղծման անհրաժեշտությանը վերաբերող հարցեր: ՀՀ սփյուռքի նախարարի Տեղեկատվության և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների համահայկական ընկերակցություն ստեղծելու առաջարկին ներկաները տվեցին նախնական համաձայնություն: Համահայկական մասնագիտական նախաձեռնություններ ստեղծելու Սփյուռքի նախարարությունն արդեն հանդես է եկել: Ստեղծվել և գործում են վերաբերվել են ճարտարապետների, իրավաբանների, բժիշկների ընկերակցություններ և այլն: «Մենք արդեն 104 մասնագիտական հավաքներ ենք կազմակերպել, որոնց նպատակն է համահայկական ցանց ստեղծելը»,- նշեց նախարարը: Համաձայնություն ձեռք բերվեց համատեղ հայտարարություն-կոչ տարածել, որով Սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին կհորդորեն վերադառնալ Հայրենիք և աշխատել Հայաստանում:


Հաջորդ քայլով նախատեսվում է ստեղծել ՏՀՏ մասնագետների խմբեր տարբեր երկրներում` հետագայում նրանց հավաքը Հայրենիքում կազմակերպելու նպատակով: Նախարարն ներկայացրեց մի քանի առաջնահերթություններ, որոնք կնպաստեն ՏՀՏ ոլորտի մասնագետների ցանցի ստեղծմանը, կրթության զարգացմանը, մասնագիտական հայրենադարձության կազմակերպմանը և այլն:


Քննարկման մասնակիցները ողջունեցին այդ առաջարկը` ընդգծելով, որ նման ձեռնարկը կակտիվացնի ՏՀՏ ոլորտի Սփյուռք-Սփյուռք և Հայրենիք-Սփյուռք մասնագիտական կապերը: Ընկերակցության հիմնադիր խումբը ՏՀՏ մասնագետների մեկտեղումը կհանգեցնի պաշպանության և կիբեռանվտանգության ամրապնդմանը, քանի որ մասնագետները իրենց գիտելիքները կներդնեն հայրենիքի ՏՀՏ ոլորտի զարգացման մեջ:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One