Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երկուշաբթի, 26 Հոկտեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =485.31 AMD
EUR =576.60 AMD
2017Թ. AURORA DIALOGUES-ը Բեռլինում
28.11.17 10:05
2017Թ. AURORA DIALOGUES-ը Բեռլինում
Aurora Dialogues-ը «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ծրագրերից է, որն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների: Այն ձգտում է հնարավորություն տալ մերօրյա հերոսներին՝ կյանք եւ հույս պարգեւել նրանց, ովքեր մարդասիրական աջակցության խիստ կարիք ունեն, այսպիսով՝ շարունակել մարդասիրության շղթան աշխարհով մեկ:
Բեռլինում 2017թ. Aurora Dialogues-ը, որի թեման է «Միլիոնավոր մարդկանց տեղաշարժ. զարգացման և ինտեգրացիայի անհրաժեշտություն», կանցկացվի «Ռոբերտ Բոշ» հիմնադրամի Բեռլինի ներկայացուցչության գրասենյակում: Բանախոսները կանդրադառնան գլոբալ միգրացիոն ճգնաժամի ներկայիս վիճակին և կդիտարկեն տարբեր գործիչների դերը դրական փոփոխություններն առաջ մղելու գործում, ինչպես նաև կխոսեն զարգացման ծրագրերի և այն լուծումների մասին, որոնք կարող են փոփոխություն բերել:
 
2017թ. դեկտեմբերի 4-5-ը հումանիտար ոլորտի, ակադեմիայի նշանավոր ներկայացուցիչներ, բարերարներ և բիզնես առաջնորդներ կհավաքվեն գլոբալ միգրացիոն ճգնաժամի վերաբերյալ քննարկումների շարք կազմակերպելու նպատակով: Բանախոսների թվում են Flagship Pioneering վենչուրային կապիտալի ֆոնդի կառավարող գործընկեր է եւ գլխավոր գործադիր տնօրեն Նուբար Աֆեյանը, «Նուռ» կրթական և կարողությունների զարգացման կազմակերպության հիմնադիր Ջամիլա Աֆղանին, 2016թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն, Եվրոպական Alpbach ֆորումի նախագահ Ֆրանց Ֆիշլերը և այլոք: Վերջին քննարկման ընթացքում կամփոփվեն գաղափարները և կներկայացվեն առաջարկություններ, թե ինչպես պետք է առաջ շարժվել Բեռլինի քննարկումներից հետո և որ մոտեցումներն են առավել արդյունավետ գլոբալ միգրացիոն ճգնաժամի հետևանքները լուծելու հարցում:
 
Այս տարի համաժողովը կհյուրընկալվի Բեռլինում «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության, «Մերկատոր» հիմնադրամի, «Ռոբերտ Բոշ» հիմնադրամի և «Գլոբալ հեռանկարներ» նախաձեռնության միացյալ ջանքերի շնորհիվ:
 
«Ռոբերտ Բոշ» հիմնադրամը Բեռլինում իր գրասենյակն է բացել 2012թ. հուլիսին: Տեղակայված լինելով Բեռլին-Միտտեում՝ Գենդարմենմարկտի և Արտաքին գործերի դաշնային նախարարության միջև, այն ծառայում է «Ռոբերտ Բոշ» հիմնադրամի գործունեությունը մայրաքաղաքում ներկայացնելուն: Հիմնադրամն իր դռներն է բացում այն բոլոր խմբերի համար, որոնք քննարկումներ են կազմակերպում եւ համագործակցում այն թեմաների շուրջ և այն տարածաշրջաններում, որոնք «Ռոբերտ Բոշ» հիմնադրամի առաքելության մաս են կազմում: 
Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2020. All rights reserved.
Developed by Studio One