Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Չորեքշաբթի, 17 Հուլիս arm rus eng
arm
(Translit)
USD =476.68 AMD
EUR =537.65 AMD
Բարսելոնայի Հայկական Մշակութային Միության անունից շնորհավորում ենք բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի կապակցությամբ
21.09.17 14:12
Բարսելոնայի Հայկական Մշակութային Միության անունից շնորհավորում ենք բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի կապակցությամբ

Բարսելոնայի Հայկական Մշակութային Միության անունից շնորհավորում ենք բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի կապակցությամբ։ Հայի հարատևության միակ իրական երաշխիքը հայոց ինքնիշխան և անկախ պետականությունն է: Քսանվեց տարի առաջ հայ ժողովուրդը հայտարարեց, որ վերստանձնում է սեփական ճակատագիրը տնօրինելու պատասխանատվությունը և պատիվը։ Սակայն այս քսանվեց տարիները չլուծեցին այն մարտահրավերները որոնք յուրաքանչուր օր թակում են մեր դռները: Խնդիրներ, որոնց լուծումով` մենք վստահորեն կունենանք այն հայրենիքը և պետությունը, որը երազում ու ցանկանում ենք բոլորս:

Անկախությունը և պետականությունը մեզ համար այն բացարձակ արժեքներն են, որոնք մեր մեջ արհեստականորեն չեն մտցվել: Այս արժեքները ամուր նստած են մեր գիտակցության ու հոգու մեջ և նրանցից մենք երբևէ չենք հրաժարվել, եթե նույնիսկ ոմանք փորձել են այս արժեքները նսեմացնել կամ ուժով հանել մեր միջից:

Շնորհավո՛ր Անկախության տոնը:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One