Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երեքշաբթի, 16 Հուլիս arm rus eng
arm
(Translit)
USD =476.68 AMD
EUR =536.60 AMD
Հայուհուն արտաքսել են Նիդերլանդներից առանց երեխաների
16.08.17 20:30
Հայուհուն արտաքսել են Նիդերլանդներից առանց երեխաների

Նիդերլանդների Ամերսֆորտ քաղաքի փախստականների ճամբարում ավելի քան 9 տարի բնակվող հայուհի Արմինե Համբարձումյանին առանց երեխաների միգրացիոն ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել և արտաքսել են: Ինչպես տեղեկացնում է «DutchNews.nl»-ը, 11-ամյա Լիլիի և 12-ամյա Հովիկի մորը ուղարկել են Փարիզ, որտեղից կտեղափոխեն Հայաստան:

«Նիդերլանդներում այսպիսի դեպք դեռևս չի արձանագրվել, երբ մորը առանց երեխաների արտաքսեն»,- նշել են երեխաների պաշտպանության կազմակերպությունից:

Երեխաները ծնվել են Ռուսաստանում և երբեք չեն եղել Հայաստանում:

Երբ Արմինե Համբարձումյանին բերման են ենթարկել, երեխաները տանը չեն եղել, և նրանց գտնվելու վայրն անհայտ է, իսկ մայրը հրաժարվել է ասել նրանց տեղը:

Անցյալ շաբաթ Հաագայի դատարանը որոշում է կայացրել արտաքսել ընտանիքին, քանի որ Հովիկը և Լիլին չեն կարող հավակնել Նիդերլանդների կառավարության կողմից 2012 թվականին ընդունված երեխաների համաներման չափորոշիչներին:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One