Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Ուրբաթ, 21 Հունիս arm rus eng
arm
(Translit)
USD =478.04 AMD
EUR =535.55 AMD
Վանի հայկական գերեզմանատանը հանրային զուգարաններ կառուցելու հարցը տեղափոխվել է մեջլիս
08.08.17 19:36
Վանի հայկական գերեզմանատանը հանրային զուգարաններ կառուցելու հարցը տեղափոխվել է մեջլիս

Թուրքիայի ընդդիմությունն իշխանություններից բացատրություն է պահանջել Վանի Արտամեդ (Էդրեմիթ) շրջանում հայկական գերեզմանոցի տեղում հանրային զուգարանների և հանդերձարաններ կառուցելու վերաբերյալ: Իշխանությունների այդ գործողությունը խիստ քննադատության է ենթարկվել ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) Իզմիրի պատգամավոր Մուրաթ Բաքանի կողմից: Վերջինս հարցը տեղափոխել է խորհրդարան: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

Բաքանը մշակույթի նախարար Նուման Քուրթուլմուշից ու շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարար Մեհմեթ Օզհասեքից պատասխան ստանալու ակնկալիքով թեմայի վերաբերյալ գրավոր հարցադրում է արել:

Մասնավորապես Քուրթուլմուշին ուղղված հարցադրման մեջ նշված է եղել, թե արդյոք Թուրքիայի մշակույթի նախարարությունը թույլատրել է զուգարանների կառուցումը մի վայրում, որտեղ գիտնականների գնահատմամբ պատմական արժեք ունեցող գտածոներ կան: Եվ արդյոք հետաքննություն է սկսվել տարածքում առկա գանձախույզների, ինչպես նաև այն մարդկանց դեմ, որոնք թույլատրել են զուգարանների կառուցումն այդ վայրում:

Այդ տարածքում է գտնվում նաև «Դիլքայա» պատմական բլուրը: Վերջինիս վերաբերյալ Բաքանը հարցադրման մեջ մասնավորապես ասել է.

«Ձեր նախարարությունը Դիլքայա բլուրը պաշտպանելու և այն ապագա սերունդներին փոխանցելու համար ինչպիսի՞ միջոցներ է ձեռնարկել»:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One