Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Ուրբաթ, 21 Հունիս arm rus eng
arm
(Translit)
USD =478.04 AMD
EUR =535.55 AMD
Երզնկայի հայկական Սուրբ Տրդատ վանական համալիրը սեփականաշնորհվել է
02.08.17 13:34
Երզնկայի հայկական Սուրբ Տրդատ վանական համալիրը սեփականաշնորհվել է

Ներկայիս Թուրքիայի Էրզինջան (պատմական հայկական Երզնկա) նահանգում գտնվող հայկական Սուրբ Տրդատ վանական համալիրը սեփականաշնորհվել է: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Սասունի հայերի միության նախագահ Ազիզ Դաղջըի խոսքով՝ պետությունը եկեղեցու սեփականության իրավունքը տրամադրել է 16 գյուղացիների: «Այժմ եկեղեցի գնալու, աղոթելու համար ոչ թե պետությունից, այլ սեփականատերերից պետք է թույլտվություն ստանանք», – նշել է Դաղջըն:

Էրզինջանի Քամահ շրջանի Դողանքյոյ (Թորթան) գյուղում գտնվող վանական համալիրը 2005թ. «Դողանքյոյի եկեղեցի» անվամբ ներառվել էր հատուկ պահպանվող տարածքների ցանկում: Ավելի ուշ Սուրբ Տրդատը գանձախույզների հարձակումների թիրախ էր դարձել:

2017թ. մայիսի 23-ին վանական համալիրը պաշտոնապես սեփականության էր տրվել Յուսուֆ Դյունդար, Մեհմեթ Դյունդար և Ռըզա Դեմիրբաշ անվամբ երեք գյուղացիների: Վերջիններիս մահից հետո էլ Սուրբ Տրդատը, փաստորեն, դարձել էլ նրանց 16 ժառանգների համատեղ սեփականությունը:

Փաստի վերաբերյալ մեկնաբանություն կատարած Ազիզ Դաղջըն հիշեցրել է, որ եկեղեցին չի կարող սեփականաշնորհվել որևէ անհատի կողմից: Համաձայն եկեղեցական հիմնադրամների մասին օրենքի՝ եկեղեցին փոքրամասնություններին պետք է պատկանի. «Եթե հայերը որևէ միություն կամ հիմնադրամ ստեղծեն, այն ժամանակ կարող են ձեռք բերել եկեղեցու սեփականության իրավունքը: Եթե միայն մեկ հայ մնա ու նա էլ մեռնի, այն ժամանակ այդ մարդիկ կարող են սեփականաշնորհել եկեղեցին: Բայց, ինչպես տեսնում ենք, մենք՝ հայերս, այստեղ ենք, իսկ եկեղեցին ուրիշներին է տրվել»:

Դաղջըն հավելել է, որ Թուրքիայում գտնվող հայկական եկեղեցիները ենթակա են պատրիարքարանին, հետևաբար դրանք չեն կարող սեփականաշնորհվել որևէ մեկի կողմից: Իսկ սեփականաշնորհվելու դեպքում, ըստ Սասունի հայերի միության նախագահի, խախտվում են Եվրոպայի մարդու իրավունքների կոնվենցիայի և Լոզանի պայմանագրի դրույթները:

 
 
Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One