Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Ուրբաթ, 21 Հունիս arm rus eng
arm
(Translit)
USD =478.04 AMD
EUR =535.55 AMD
Հալեպի հայկական թաղամասում վերաբացվել է սրճարանը
08.07.17 10:24
Հալեպի հայկական թաղամասում վերաբացվել է սրճարանը

Հալեպի հայկական թաղամասում փակումից չորս տարի անց վերաբացվել է բացօթյա սրճարանը։

Հալեպի Հայկական միության սրճարանը, որը գտնվում է Միդան թաղամասում, բացվել է հունիսին, կառավարական զորքերի կողմից քաղաքի ազատագրումից վեց ամիս անց՝ հայտնում է AFP-ն։

«Այստեղ լինելն ասես երազ լինի։ Ամեն անգամ, երբ այստեղ եմ գալիս, աչքերիս չեմ կարողանում հավատալ։ Մենք ինքներս մեզ ասում ենք ՝ եթե սրճարանը նորից բացվել է, ուրեմն այստեղ նորից մարդիկ կգան»,- ասում է այցելուներից մեկը՝ Թալինե Մինասյանը։

Ինչպես նշվում է, Հալեպում հայկական մեծ համայնք կար։ Սակայն հիմա քաղաքում ընդամենը մոտ 10 հազար հայ է մնացել, քանի որ հազարավոր հայեր մեկնել են Հայաստան, հարևան Լիբանան կամ էլ նույնիսկ ԱՄՆ, Կանադա ու Եվրոպա։ «Միդանը գրեթե ամայացել էր։ Շատ ընտանիքներ են հեռացել»,- պատմում է Թալինեն։ Թալինեի ամուսինը մտադիր է այստեղ նորից բացել անվադողերի խանութ։

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One