Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երեքշաբթի, 14 Հուլիս arm rus eng
arm
(Translit)
USD =486.73 AMD
EUR =549.62 AMD
Լեհաստանում ՀՀ քաղաքացիների համար աշխատանքի տեղավորման գործընթացը պարզեցվել է
23.06.17 15:16
Լեհաստանում ՀՀ քաղաքացիների համար աշխատանքի տեղավորման գործընթացը պարզեցվել է

Հունիսի 22-ին Լեհաստանի Սեյմը (խորհրդարանի Ստորին պալատ) ընդունել է օրինագիծ, որը նախատեսում է աշխատանքի տեղավորման կարգի պարզեցում մի շարք պետությունների, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների համար: Այս մասին հայտնում է rusarminfo.ru-ն:

«Աշխատանքի տեղավորման և աշխատաշուկայի հաստատությունների մասսայականացման մասին» նոր օրինագիծը նախատեսում է օտարերկրյա քաղաքացիների համար աշխատանքի թույլտվություն ստանալու կարգի պարզեցում. այսուհետ աշխատանքի տեղավորումը կարող է սեզոնային լինել (8 ամսով), աշխատանքի թույլտվություն կտա յուրաքանչյուր առանձին վարչական միավորման տնտեսվարը: Մինչ այս աշխատելու թույլտվություն ստանալ հնարավոր էր միայն 3 տարի ժամկետով և Լեհաստանի խոշորագույն վարչական միավորման միջոցով:

Բացի Հայաստանի քաղաքացիներից՝ արտոնությունները կվերաբերեն Ռուսաստանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի քաղաքացիներին:
Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2020. All rights reserved.
Developed by Studio One